• Latest news

Մսամթերքները ամանորյա խնջույքներից հետո պետք է սառեցնել. Daily Mail

28 դեկտեմբերի, 2023  12:44

Սննդամթերքների անվտանգության գծով բրիտանացի փորձագետ Սիլվիա Անդերսոնը նշել է, որ մսամթերքներն ամանորյա խնջույքներից հետո ավելի լավ կլինի սառեցնել։ Մասնագետը խորհորդ է տվել ուշադրություն դարձնել «պիտանի է մինչեւ» եւ «օգտագործել մինչեւ» նշումներին, տեղեկացրել է Daily Mail-ը։

Փորձագետը բացատրել է, որ մթերքների մեծ մասի փաթեթների վրա նշված են պիտանիության ժամկետները եւ օգտագործման երաշխավորությունները որոշակի ժամանակի համար։ Վերջիններն ավելի հաճախ կիրառվում են արագ փչացող սննդի համար, ինչպիսին են միսը, ձուկը, պաշտետները, պատրաստի աղցանները։ Ժամկետը, որի ընթացքում սնունդը պետք է սպառվի, սահմանում են՝ հենվելով լաբորատոր թեստերի վրա, որոնք ուսումնասիրում են պոտենցիալ վտանգավոր պաթոգենների կուտակումը մթերքներում։ Ուստի անհրաժեշտ է ուշադիր հետեւել դրանց՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Արտադրողների մեծ մասը  զգուշություն է ցուցաբերում՝ պիտանիության ժամկետներ սահմանելով։ Սակայն չոր աղանդերները, որոնք շաքար, չրեր եւ ալկոհոլ են պարունակում, կարելի է ավելի երկար պահել։ Այդ մթերքները բնական կոնսերվանտներ են։ Թարմ մրգերով եւ կրեմով աղանդերները պետք է օգտագործվեն պիտանիության ժամկետի շրջանակում, քանի որ որքան ավելի «խոնավ» է մթերքը, այնքան ավելի մեծ է դրա վրա բորբոսի հայտնվելու հավանականությունը եւ ավելի կարճ՝ պահպանման ժամկետը։

Մասնագետը նաեւ նշել է, որ սպիտակուցի բարձր պարունակություն ունեցող մթերքները, ինչպիսին են ընկույզները, ձուն եւ կարագը, բորբոս առաջացնելու, թթվելու եւ դառնահամի առաջացման մեծ հակում ունեն տաք եւ խոնավ մթնոլորտում պահելու դեպքում։

Անդերսոնը խորհուրդ է տվել մսից պատրաստված կերակուրները ամանորյա խնջույքներից հետո սառեցնել մինչեւ հաջորդ օգտագործումը։ Այնուամենայնիվ, սառեցնելուց առաջ չարժե այդ մթերքները չափից ավելի երկար թողնել սեղանին կամ պահել սառնարանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել