• Latest news

Գիշատչի մոդայիկ դիետան նիհարելու նպատակով կարող է վնասել առողջությանը. Daily Mail

30 դեկտեմբերի, 2023  10:31

Բրիտանական սննդային ասոցիացիան (BDA), որը միավորում է ավելի քան 11 հազար սննդաբանների, նախազգուշացրել է հանրահայտ մարդկանց քարոզած դիետաների վնասակարության մասին՝ գիշատչի սննդաբաժին, հյութերով դիետա, հումակերություն եւ հրաժարում ածխաջրերից, տեղեկացրել է Daily Mail-ը։

Էքստրեմալ դիետաները, որոնք ենթադրում են հրաժարում մի ամբողջ շարք մթերքների խմբերից, կարող են ավելացնել սննդարար նյութերի դեֆիցիտի վտանգը։ Քաշն արագ կորցնելու հետեւանքները հանրահայտ մարդկանց դիետաների միջոցով կարող են չափազանց լուրջ լինել եւ հանգեցնել սննդային վարքի խանգարման։ Օրինակ, ածխաջրերից հրաժարվելը կարող է նվազեցնել կալորիաների ընդհանուր սպառումը եւ թույլ տալ նիհարել։ Բայց սնվելու այդ տեսակը հաճախ կապված է բջջանյութի անբավարարության հետ, ինչը կարող է ավելացնել փորկապության հավանականությունը, վնասել աղիների մանրէները եւ հանգեցնել В խմբի վիտամինների դեֆիցիտի։

Բրիտանական ասոցիացիան նաեւ խորհուրդ չի տալիս միայն ջուր օգտագործել կամ գիշատչի դիետայի հետեւել, որը ենթադրում է միայն կենդանական ծագման մթերքների օգտագործում։ Անվտանգ չէ նաեւ միայն հյութերով, խյուսերով, հում սննդով սահմանափակված սննդաբաժինը։

Սնունդը փոխելուց առաջ պետք է ստուգել, թե կան արդյոք բժշկական հետազոտություններ, որոնք հաստատում են այն մոտեցման անվտանգությունը եւ արդյունավետությունը, որը քարոզում է հանրահայտ անձը, իսկ ավելի լավ կլինի դիմել սննդաբան-բժշկի, որը ապացուցողական մոտեցման կողմնակից է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է