• Latest news

Աշխարհում 10 դեռահասից 1-ը երբևէ օգտագործել է նիհարեցնող անարդյունավետ և պոտենցիալ վնասակար ապրանքներ - ուսումնասիրություն

14 հունվարի, 2024  21:06

Աշխարհում 10 դեռահասից 1-ը երբևէ օգտագործել է նիհարեցնող անարդյունավետ և պոտենցիալ վնասակար ապրանքներ, եզրակացրել են հետազոտողները:

Ամբողջ աշխարհում դեռահասները, հատկապես աղջիկները, օգտագործում են առանց դեղատոմսի դեղեր, սննդային հավելումներ և  «բարձր մակարդակի» նիհարեցնող այլ ապրանքներ, ասվում է Jama Network ամսագրում հրապարակված նոր վերլուծության մեջ:

Հիմնվելով վերջին չորս տասնամյակների ընթացքում տասնյակ ուսումնասիրությունների վրա՝ հետազոտողները հաշվել են, որ ընդհանուր բնակչության դեռահասների մոտ 9%-ն իր կյանքի ընթացքում առանց դեղատոմսի օգտագործել է նիհարեցնող միջոցներ, որոնցից մոտ կեսն օգտագործել է դրանք անցած ամիս։

Նիհարեցնող դեղահաբերը ամենատարածված արտադրանքն է, որն օգտագործում է դեռահասների մոտ 6%-ը իր կյանքի ընթացքում,   մոտ 4%-ը   լուծողականներ և մոտ 2%- միզամուղներ են ընդունում:

Այս ապրանքները վտանգավոր են  երեխաների թե ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության համար, իսկ բժշկական տեսանկյունից էլ խորհուրդ չեն տրվում առողջ քաշը պահպանելու համար, շեշտում են մասնագետները։

Նախորդ ուսումնասիրությունները կապում էին   առանց դեղատոմսի նիհարեցնող ապրանքների օգտագործումը դեռահասների մոտ նյութափոխանակութան խանգարումների, ցածր ինքնագնահատականի, դեպրեսիայի և թմրամիջոցների չարաշահման հետ:

Դրանք նաև կապված են եղել դեռահաս տարիքում  սննդանյութերի անբավարար ընդունման և հասուն տարիքում անառողջ քաշի ավելացման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է