• Latest news

Սուրճը նվազեցնում է Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման հավանականությունը

16 հունվարի, 2024  08:30

Սուրճը նվազեցնում է Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Սուրճը եւ նրա կենսաբանորեն ակտիվ միացություններն ունեն նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչը թույլ է տալիս ենթադրել դրանց կանխարգելիչ եւ բուժական պոտենցիալի մասին որոշ նեյրոդեգեներատիվ վիճակների դեպքում։ Այս մասին գրել են Իտալիայի Ֆոջի եւ Բարի համալսարանների գիտնականները սուրճի դրական ազդեցությունների մասին իրենց ընդարձակ գիտական հոդվածում, որը հրապարակվել է Neural Regeneration Research գիտական ամսագրում (զբաղվում է նյարդային համակարգի վերականգնման հարցերով)։

Գիտնականները նշել են, որ կան ոչ քիչ թվով հետազոտություններ, որոնք հաստատում են սուրճի պաշտպանիչ ազդեցությունը Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների դեմ։ Կան մի շարք գիտական աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ սուրճը կարող է կանխել այդ հիվանդությունները։

Օրինակ, 2022թ. հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի մշտական եւ չափավոր օգտագործումը 65 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի եւ 29 տոկոսով՝ Պարկինսոնի հիվանդությունների հավանականությունը։

Այդ պաշտպանական ազդեցությունն առաջին հերթին կապում են կոֆեինի հետ, բայց սուրճի մեջ կան նաեւ կենսաակտիվ այլ նյութեր, որոնք նեյրոպաշտպանիչ էֆեկտ ունեն։ Դրանցից են որոշ պոլիֆենոլները, հիմնականում ֆենոլային թթուները՝ սուրճի, ֆերոլի, ռ-կումարի, քլորոգենային եւ խինինի թթուները։ Հետազոտություններում ցույց է տրվել, որ այդ նյութերը բարելավում են շարժողական եւ կոգնիտիվ ֆունցկիաները ծերանալու եւ դեպրեսիայի դեպքում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է