• Latest news

Էներգետիկ ըմպելիքները կարող են դեպրեսիա առաջացնել երեխաների եւ դեռահասների մոտ. Public Health

17 հունվարի, 2024  14:24

Թիսայդի համալսարանի եւ Նյուքասլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը երեխաների եւ դեռահասների կողմից կարող է հանգեցնել տագնապայնության, դեպրեսիայի, ինքնաքայքայիչ վարքի, քնի հետ կապված խնդիրների եւ սրտային հիվանդությունների առաջացման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Public Health ամսագրում։

Նոր աշխատանքը (մետա-անալիզ) հենվել է 57 նախորդ հետազոտությունների արդյունքների վրա, որոնք իրականացվել են տարբեր երկրների գիտնականների կողմից։ Փորձերին մասնակցել է 9-21 տարեկան ավելի քան 1,2 մլն երիտասարդ։ Գիտնականները հավաքել են տեղեկություններ փորձարկվողների առողջական վիճակի մասին եւ գնահատել էներգետիկ ըմպելիքների ամենօրյա օգտագործման քանակը։

Արդյունքները ցույց են տվել, որ էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կապված է ֆիզիկական առողջության վատացման հետ՝ ավելորդ քաշ, սրտի հիվանդություններ եւ հիպերտոնիա։ Երիտասարդները, որոնք էներգետիկ ըմպելիքներ են օգտագործում, ունենում են հոգեկան առողջության խնդիրներ, տառապում են տագնապայնությամբ, դեպրեսիայով կամ սննդային վարքի խանգարումներով։

Նրանք ավելի հաճախ են ունենում ինքնաքայքայիչ վարքի դրսեւորումներ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ էներգետիկների շատ օգտագործումը առաջ է բերել վնասակար այլ սովորություններ, ինչպիսին են ծխելը, վեյփինգը եւ ալկոհոլի օգտագործումը։ Այլ վտանգավոր հետեւանք է կարիեսի առաջացումը։

Բանն այն է, որ էներգետիկ շատ ըմպելիքներ շատ շաքար եւ կոֆեին են պարունակում։ Red Bullը եւ Monster-ը պարունակում են 150 մգ փսիխոակտիվ նյութեր։ Մեկ գավաթ սուրճի մեջ պարունակվում է մոտ 90 մգ։ Դրա եկարատեւ օգտագործումը կարող է բացասական ազդեցություն գործել հոգեկան վիճակի եւ սիրտ-անոթային համակարգի վրա։

Էներգետիկ ըմպելիքի մեկ տուփը կարող է պարունակել 21 թեյի գդալ շաքար, ինչի պատճառով երեխաները, որոնք օգտագործում են այն, ավելի հաճախ են քաշ հավաքում եւ ավելի անառողջ ատամներ ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է