• Latest news

Հայտնաբերվել է կապ կաթի եւ դիաբետի առաջացման վտանգի նվազման միջեւ

24 հունվարի, 2024  21:34

ԱՄՆ եւ Չինաստանի գիտնականները հայտնաբերել են կապ կովի կաթի եւ երկրորդ տեսակի դիաբետի վտանգի նվազման միջեւ, որը կապված է գենի որոշակի տեսակի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում։

Մասնագետները փորձել են պարզել կապը գեների տարբեր տեսակների եւ կաթի օգտագործման ու դիաբետի հավանականության նվազման միջեւ, արդյունքները միանշանակ չեն եղել. որոշ աշխատանքներ բացահայտել են կապը, մյուսները՝ ոչ։

Նոր հետազոտության համար ուսումնասիրվել են գեներ 12 հազար մեծահասակ լատինաամերիկացիների հյուսվածքների նմուշներից։ Պարզվել է կապ այն գենետիկ տեսակն ունեցող մարդկանց միջեւ, որոնք կոդավորել են լակտազայի ֆերմենտը, օրգանիզմն այն օգտագործում է կաթի մեջ շաքարը տրոհելու համար։

Պարզվել է, որ LCT գենի տեսակ ունեցող մարդկանց մոտ երկրորդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը նվազում է 30 տոկոսով, եւ ոչ մի նվազում չի նկատվում այն մարդկանց մոտ, որոնք մշտապես կաթ են օգտագործում, բայց այդ գենի տեսակը չունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել