• Latest news

Գիտնականները պարզել են, որ օրական երեք բաժակ թեյը դանդաղեցնում է կենսաբանական ծերացումը

25 հունվարի, 2024  18:17

Sichuan University-ի (Չինաստան) գիտնականները հրապարակել են այն հետազոտության արդյունքները, որում հավաստիացվում է, որ թեյի մշտական օգտագործումը կարող է օգնել ծերացման դեմ պայքարին եւ անգամ իջեցնել մարդու կենսաբանական տարիքը։ Հետազոտության տվյալները հրապարակվել են Science Direct պորտալում։

Հետազոտությունում ներառվել է 30-79 տարեկան 7 931 մասնակից Չինաստանի բազմազգ կոհորտային հետազոտությունից (CMEC) եւ 5 998 մասնակից Մեծ Բրիտանիայի Բիոբանկից (UKB)։ Գիտնականներն ուսումնասիրել են թեյի օգտագործման մասին տեղեկությունները, ինչպես նաեւ օգտագործել են կլինիկական բիոմարկերներ եւ անթրոպոմետրիկ չափումներ՝ կենսաբանական տարիքի արագացման հաշվարկման համար՝ Քլեմեր-Դուբալի մեթոդի օգտագործմամբ։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ թեյի օգտագործումը կապված է եղել երկու կոհորտաներում կենսաբանական տարիքի արագացման թուլացման հետ։ Գիտնականները նշել են, որ թեյի չօգտագործումից դրա օգտագործմանն անցնելը կապված է եղել կենսաբանական տարիքի արագացման զգալի իջեցման հետ։

Հետաքրքիր է, որ թեյի մշտական երկրպագուները, մանավանդ նրանք, ովքեր թեյ օգտագործել են չափավոր քանակությամբ, կենսաբանական ծերացման դանդաղման ավելի ուժեղ ասոցիացիաներ են ցուցադրել։ Արդյունքում՝ գիտնականներն առաջարկում են, որ օրական մոտ 3 բաժակ թեյ կամ 6-8 գրամ թեյախոտ օգտագործելը կարող է մեծ օգուտ բերել ծերացման դեմ պայքարում։

Այս արդյունքներն ընդգծում են թեյի պոտենցիալ դերը սնվելու մեթոդների մշակման գործում՝ ուղղված ծերացման պրոցեսի դանդաղեցմանը, եւ ընդգծում առողջ ծերացման ռազմավարությունում այդ ըմպելիքի ներառման ընդգրկման կարեւորությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել