• Latest news

Մեկ շաբաթում երկու-երեք էներգետիկ ըմպելիքների ընդունումը վատացնում է քնի որակը. BMJ Open

26 հունվարի, 2024  19:13

Բերգենի եւ Օսլոյի համալսարանների գիտնականները հայտնաբերել են, որ էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտահործումը (շաբաթը երկու-երեք շիշ) կապված է քնելու դժվարությունների եւ գիշերը հաճախ արթնանալու հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal (BMJ) Open-ում։

Հետազոտությանը մասնակցել է 18-23 տարեկան 53 266 նորվեգացի ուսանող։ Նրանք տեղեկություններ են տրամադրել այն մասին, թե որքան հաճախ են օգտագործել էներգետիկ ընպելիքներ։ Գիտնականները հավաքել են նաեւ տվյալներ մասնակիցների քնի ռեժիմի մասին։

Արդյունքները ցույց են տվել, որ շաբաթը երկու-երեք անգամ էներգետիկ ըմպելիք օգտագործող տղամարդիկ 35 տոկոսով ավելի հաճախ են պառկել քնելու կեսգիշերից հետո, 52 տոկոսով ավելի հաճախ քնել են վեց ժամից քիչ եւ 60 տոկոսով ավելի հաճախ արթնացել են գիշերը, քան նրանք, ովքեր չեն խմել դրանք կամ հազվադեպ են խմել։ Պարզվել է նաեւ, որ էներգետիիկ ըմպելիքների կին սիրահարները 20 տոկոսով ավելի հաճախ են պառկել քնելու ժամը 12-ից հետո, 58 տոկոսով ավելի հաճախ են քնել վեց ժամից քիչ եւ 24 տոկոսով ավելի հաճախ են արթնացել գիշերը։

Նշվել է, որ հետազոտության հեղինակները չեն ձգտել ապացուցել, որ տոնուսը բարձրացնող ըմպելիքները առաջ են բերում անքնություն եւ քնի հետ կապված այլ խնդիրներ։ Այնուամենայնիվ, դրանցից շատերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար եւ կոֆեին։ Դրանց խթանող էֆեկտը կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է