• Latest news

Գիտնականները պարզել են կիվիի օգտակարությունը դեպրեսիայի դեմ պայքարում

31 հունվարի, 2024  14:16

Նորզելանդացի գիտնականները Օտագոյի եւ Օքլենդի համալսարաններից ապացուցել են, որ սննդաբաժնում կիվի ավելացնելը բարձրացնում է տրամադրությունն ու կենսական տոնուսը արդեն առաջին չորս օրերի ընթացքում։ Հետազոտողները նաեւ պարզել են, որ վիտամին С-ն, որն օրգանիզմը ստանում է այդ մրգի հետ, ավելի արդյունավետ է, քան զուտ վիտամին С-ի ընդունումը կենսաբանական ակտիվ հավելումների եւ հաբերի տեսքով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Սննդի բրիտանական ամսագրում։

Հայտնի է, որ մրգերը եւ բանջարեղենները դրականորեն են ազդում ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության վրա՝ բարելավելով ինքնազգացողությունը։ Մասնավորապես,  ամենալավ ուսումնասիրված վիտամիններից մեկը С-ն է։ Այն ազդում է նյարդային համակարգի եւ հոգեվիճակի վրա՝ ի հաշիվ նեյրոմեդիատորների, պեպտիդային հորմոնների սինթեզին մասնակցության, եւ աշխատում է որպես ֆերմենտների կատալիզատոր, որոնք ապահովում են ուղեղի առողջ գործունեությունը։

Նոր աշխատանքում գիտնականների թիմը համեմատել է միրգը նման կազմ ունեցող բիոակտիվ հավելումների հետ։ Հետազոտությանը մասնակցել է 155 մեծահասակ, որոնց օրգանիզմում վիտամին C-ի մակարդակը ցածր է եղել։ Ութ շաբաթվա ընթացքում նրանց մի մասը ամեն օր ընդունել է վիտամին С-ով հաբեր, մյուս խումբը օրական կերել է երկու կիվի, երրորդը՝ դատարկահաբ։ Կամավորները մշտապես լրացրել են հարցաթերթիկ կենսական տոնուսի, տրամադրության, քնի քանակի եւ որակի, ֆիզիկական ակտիվության մասին։

Ուսումնասիրելով ստացված տվյալները՝ գիտնականները պարզել են, որ դեղահաբերով С վիտամինը աննշան է բարելավել փորձարկվողների վիճակը, այն էլ 12-րդ օրը։ Իսկ ահա կիվին հանգեցրել է այն բանին, որ արդեն չորրորդ օրը նկատելիորեն բարելավվել է տրամադրությունը, ավելացել են կենսական ուժերը։  Դրական փոփոխությունների բարձրակետը նկատվել է 14-16-րդ օրը։

Նոր հետազոտությունն օգնում է  ցուցադրել, որ սնունդը կարող է համեմատաբար արագ ազդել մեր ինքնազգացողության վրա։ Կարեւոր է հարուստ սննդարար նյութերի օգտագործումը։ Հեղինակների կարծիքով՝ պետք է նաեւ հիշել. С վիտամինի դեպքում թարմ մրգերը եւ բանջարեղենները շատ ավելի օգտակար են, քան պահածոյացված վիտամինը հաբերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել