• Latest news

Դիետան իզոլեյցինի ամինաթթվի սահմանափակմամբ կարող է երկարացնել կյանքը. Geroscience

6 փետրվարի, 2024  10:51

Ծերությունը դանդաղեցնելու նպատակով քաղցի մատնվելու փոխարեն կարելի է օգտագործել ավելի օգտակար սննդակարգ՝ իզոլեյցինի ամինաթթվի կարճաժամկետ սահմանափակում։ Այս մասին է վկայում ճանճերի վրա կատարված հետազոտությունը, որը հրապարակվել է Geroscience-ում։

Նախորդ հետազոտությունները՝ կատարված բջիջների եւ կենդանիների վրա, ցույց են տվել, որ միջակայքերով քաղցի դիմելը կարող է դանդաղեցնել ծերացումը եւ իջեցնել ճարպակալման եւ դիաբետի հավանականությունը։ Այս մոտեցումը  նախատեսում է սննդի ընդունման սահմանափակում օրական մի քանի ժամով, ինչն ինքնին վտանգներ է պարունակում կյանքի համար։ Այն կարող է նաեւ դժվար լինել շատ մարդկանց համար։

Նոր հետազոտությունում, որն իրականացվել է պտղաճանճերի (Drosophila melanogaster) վրա, գիտնականները պարզել են, որ իզոլեյցինի ամինաթթվի սահմանափակ քանակությամբ դիետան թույլ է տալիս հասնել նույն արդյունքներին, ինչ եւ միջակայքերով քաղցելու դեպքում։

Փորձը ցույց է տվել, որ իզոլեյցինի ցիկլիկ սահմանափակումը հանգեցնում է տարեց ճանճերի կյանքի տեւողության նկատելի (5 տոկոս) երկարացման։ Ընդ որում՝ արդյունքը կախված չի եղել ավելի երիտասարդ տարիքում ճանճերի կիրառած դիետայից։

Նախորդ աշխատանքներում հետազոտության հեղինակները հայտնաբերել էին, որ իզոլեյցինի կարճաժամկետ սահմանափակումը բարձրացնում է տոքսինի (նիկոտինի) հանդեպ երիտասարդ ճանճերի կայունությունը։ Նման էֆեկտ նկատվել է տարեց ճանճերի մոտ։ Գիտնականների առաջարկած մոտեցումը կարող է լինել միջակայքերով քաղցելու ավելի թիրախային եւ անվտանգ այլընտրանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է