• Latest news

Ատլանտյան սննդակարգն օգնում է փոքրացնել իրանի ծավալը. JAMA

13 փետրվարի, 2024  22:14

Իսպանիայի Սանտյագո-դե-Կոմպոստելայի համալսարանի գիտնականները պարզել են սննդակարգի տեսակ, որն օգնում է ազատվել որովայնի ավելորդ ճարպից։ Դա ատլանտյան սննդակարգն է, որը նախատեսում է բուսական սննդի, առաջին զտման ձիթայուղի, պանրի, յոգուրտի եւ գինու օգտագործում։ Արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում։

Այս սննդակարգը նման է միջերկրածովյանին, բայց նախատեսում է ավելի շատ քանակությամբ շոգեխաշած կերակուրներ, եւ շեշտը դվում է նվազագույն մշակման ենթարկված մթերքների օգտագործման վրա։

Այս սննդակագի արդյունավետությունն ու անվտանգությունը գիտնականները ստուգել են ավելի քան 200 իսպանական ընտանիքների անդամների վրա։ Հետազոտությանը մասնակցել է 518 մեծահասակ, որոնց միջին տարիքը կազմել է 47։ Նրանցից 117-ի մոտ ախտորոշվել է մետաբոլիկ համախտանիշ։ Սա ճարպակալման հետ կապված նյութափոխանակության խանգարում է։ Այդ մարդկանց մոտ բարձր է սրտի հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Մասնակիցները բաժանվել են երկու խմբի, առաջինին, որը հետեւել է ատլանտյան սննդակարգին, հետեւել են կես տարի, երկրորդին սովորական սննդակարգ է նշանակվել։ Փորձի ավարտին գիտնականները հավաքել են նրանց արյան նմուշները, գրանցել նրանց հասակը, քաշի եւ իրանի ընդգրկման աճը։

Պարզվել է, որ առաջին խմբի մետաբոլիկ համախտանիշ ունեցող մասնակիցների մոտ մեկ երրորդի ինքնազգացողությունը եւ առողջական վիճակը լավացել են։ Արյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ատլանտյան սննդակարգը էական ազդեցություն չի գործել արյան ճնշման, տրիգլիցերիդների բարձր մակարդակի եւ արյան շիճուկում գլյուկոզայի մակարդակի վրա։ Այնուամենայնիվ, դրա պահպանումը կապված է եղել իրանի ընդգրկման զգալի փոքրացման եւ արյան մեջ լավ խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է