• Latest news

Բուսական սննդակարգը նվազեցնում է էրեկտիլ դիսֆունցկիայի վտանգը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ. Cancer

14 փետրվարի, 2024  18:29

Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկակական դպրոցի եւ հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները պարզել են, որ բուսական սննդակարգը կարող է իջեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի հավանականությունը շագանակագեղձի քաղցկեղի դեպքում։ Արդյունքները հրապարակվել են Cancer ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 3 500 տղամարդ, որոնք շագանակագեղձի քաղցկեղ են ունեցել։ Այն ամենատարածվածն է տղամարդկանց շրջանում։

Կամավորների ֆիզիկական առողջության մասին տվյալներ ստանալուց հետո նրանց բաժանել են հինգ խմբի՝ կախված կերակրաբաժնում բուսական եւ կենդանական սննդի հարաբերակցությունից։ Գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք ազդում է  օգտագործած մրգերի, բանջարեղենների, հացահատիկեղենի, ընդեղենի եւ ընկույզների քանակի ավելացումը սեռական ֆունցկիայի վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ այն խմբի համեմատ, որի կերակրաբաժնում գերազանցել է կենդանական ծագման սնունդը, բուսական սննդակարգի հետեւողների էրեկտիլ ֆունկցիան 8-11 տոկոսով ավելի լավ է եղել։ Նույն կերպ էլ հետազոտությունը ցուցադրել է միզուղիների առողջության ցուցանիշների բարելավում 14 տոկոսով։

Նշվել է նաեւ, որ ամենամեծ չափով բուսական մթերքներ օգտագործողների խմբի կամավորների հորմոնալ ֆոնն ավելի կայուն է եղել։ Նրանք ավելի հազվադեպ են զգացել ուժերի անկում, ապատիա եւ դեպրեսիա։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ մսա- եւ կաթնամթերքների կրճատումը կարող է բարելավել կյանքի որակը վիրահատություններից (այդ թվում շագանակագեղձի) հետո։

Նրանք նաեւ ավելացրել են, որ մեծ քանակությամբ ցանկացած բուսական սննդի օգտագործումը կապված է սեռական առողջության եւ միզուղիների վիճակի բարելավման հետ՝ անկախ ժողովրդագրական գործոնից, կենսակերպի տարբերություններից կամ անամնեզում այլ հիվանդությունների առկայությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել