• Latest news

Samsung Electronics ընկերությունը կաթվածների ախտորոշման համակարգ է մշակել

29 հունվարի, 2015  22:49

Samsung Electronics ընկերության ինժեներների խումբը Creativity Lab (C-Lab) կորպորատիվ լաբորատորիայի հիման վրա սարք է մշակել, որն ուղեղի ալիքների միջոցով ախտորոշում է կաթվածները:

Սարքավորումը սենսորներով գլխարկ է, իսկ սենսորները ստացված տվյալներն ալգորիթմների են վերածում: Դրանք ընկալում է ծրագիրը, որն օգնում է հետեւել ուղեղի ալիքներին: Տվյալ ծրագիրը կարելի է սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ տեղադրել սեփական առողջական վիճակի կանոնավոր ստուգում կատարելու համար, պատմում է CTV News-ը:

Այսինքն՝ հնարավոր է անոմալիաներն ավելի շուտ գրանցել, քան դրանք ծանր կաթվածի կամ էլ նկատելի ախտանշանների կվերածվեն: Ուղեղի ալիքները վերլուծելու համար 15 րոպե է պահանջվում: Samsung-ի ներկայացուցիչների խոսքով իրենց մշակած սարքավորումը շատ ավելի արագ է, քան հիվանդանոցային տարբերակը:

Ռեզին հիշեցնող նոր գերհաղորդիչ նյութի շնորհիվ գլխարկի սենսորներն աչքի են ընկնում բարձր ճշգրտությամբ եւ զգայունությամբ: Նոր նյութը նաեւ թույլ է տալիս սենսորները գլխի աքսեսուարների, ակնոցի վրա տեղադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել