• Latest news

7 հարց ու պատասխան Տամիֆլյուի մասին. այն իրոք արդյունավե՞տ է գրիպի դեպքում

11 հունվարի, 2016  13:17

Ձմռանը մեզանից շատերը մտածում են, թե ինչպես անեն, որ գրիպով չվարակվեն, իսկ վարակվելու դեպքում հնարավորինս արագ բուժվեն:  Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս գրիպի հենց առաջին ախտանիշների դեպքում  (դող, մկանային ցավ, գլխացավ եւ տենդ) սկսել օսելտամիվիր ընդունել` հակավիրուսային նյութ, որը պարունակվում է Տամիֆլյու  (Tamiflu) դեղամիջոցում, որը գրիպի տեւողությունը  7-10 օրից կկրճատի մինչեւ 1-3 օր:

Օսելտամիվիրն ազդում է պրոտեինների վրա, որոնք հարուցիչն օգտագործում է բազմանալու համար եւ իմունիտետին հնարավորություն է տալիս որսալ եւ սպանել հարուցիչներին: Սակայն, ինչպես նշել է բժիշկ Մեթյու Ֆայմանը Քլիվլենդի կլինիկայից, ոչ բոլորին է կարելի ընդունել այդ դեղամիջոցը: Նա պատասխանել է գրիպի եւ Տամիֆլյուի վերաբերյալ մի քանի տարածված հարցի: 

Հարց. Ո՞վ պետք է հակավիրուսային դեղամիջոցներ ընդունի: 

Պատասխան. Սովորաբար այդ դեղամիջոցները ցուցված են թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց, որովհետեւ նրանց մոտ շատ բարձր է գրիպի պատճառով բարդացումների առաջացման վտանգը:  Բժիշկը նաեւ խորհուրդ է տալիս այս դեղամիջոցը նշանակել շաքարախտով, ասթմայով եւ շնչառական այլ հիվանդություններով տառապող, սրտի եւ երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ ավելորդ քաշ ունեցողներին: 

Հարց. Ի՞նչ բարդացումներ կարող են ի հայտ գալ գրիպի պատճառով: 

Պատասխան. Գրիպի ախտանիշների ի հայտ գալուց 7 օր անց թույլ իմունիտետ ունեցող մարդկանց  (ինչպես նաեւ վերոհիշյալ խմբերին պատկանողների մոտ) կարող է երկրորդական մանրէածին վարակ սկսվել, որը որոշ դեպքերում կպահանջի հիվանդանոցային բուժում եւ կարող է լուրջ բարդությունների հանգեցնել: 

Հարց. Արդյո՞ք ռիսկի խմբի մեջ չմտնող մարդիկ եւս պիտի օսելտամվիր ընդունեն: 

Պատասխան. Որոշ մարդիկ կարծում են, որ արժե ընդունել այդ դեղամիջոցը, նույնիսկ եթե իրենք ռիսկի խմբի մեջ չեն, որովհետեւ այդ դեղամիջոցի շնորհիվ հիվանդության տեւողությունը զգալիորեն կրճատվում է եւ իրենք կարող են արագ վերադառնալ աշխատանքի: 

Հարց. Այս դեղամիջոցն ի՞նչ մինուսներ ունի: 

Պատասխան. ԱՄՆ-ում այդ դեղամիջոցը մոտավորապես  75-150 դոլար արժե, կախված ապահովագրությունից: Պոտենցիալ երկրորդական էֆեկտներն են` սրտխառնոց, փսխոց, փորլուծություն: Այդ պատճառով բժիշկը մարդկանց խորհուրդ է տալիս ծանրութեթեւ անել` ինչն է ավելի լավ. արագ առողջանա՞լ, չնայած բարձր գնին եւ կողմնակի էֆեկտներին, թե մի քանի օր գրիպով հիվանդ լինել: 

Հարց. Գրիպի ախտանիշներն ինչպե՞ս տարբերել մրսածության ախտանիշներից: 

Պատասխան. Գրիպի դեպքում սովորաբար բարձրանում է ջերմաստիճանը, մկանային  ցավեր են հայտնվում, հազ, գլխացավ, երբեմն` հարբուխ: Մրսածության դեպքում հաճախ լինում է հարբուխ եւ հազ, սակայն բարձր ջերմություն եւ ամբողջ մարմնում մկանային ցավ սովորաբար չի լինում. կամ էլ դրանք շատ ավելի ուշ են հայտնվում, իսկ գրիպի դեպքում ի հայտ են գալիս անմիջապես: 

Հարց. Որտեղի՞ց կարելի է ճարել այս դեղամիջոցը: 

Պատասխան. ԱՄՆ-ում դրա համար անհրաժեշտ է գրիպի առաջին  48 ժամվա ընթացքում բժշկի գնալ եւ դեղատոմս ստանալ: Սովորաբար դեղամիջոցն ընդունում են օրը  2 անգամ 5 օր շարունակ:

Հարց. Ի՞նչ անել, եթե գրիպով հիվանդացած մարդուն չի կարելի հակավիրուսային միջոցներ ընդունել կամ  48 ժամն արդեն անցել է:

Պատասխան. Նման դեպքերում բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ խմել եւ հանգստանալ: Կարելի է նաեւ հավի արգանակ խմել,   էխինացեա եւ շամբուկ ուտել, չնայած դրանց արդյունավետության գիտական ապացույց չկա, դրանք շատերի ինքնազգացողությունն են բարելավում: 

Արժե նաեւ վերահսկել ջերմաստիճանը. Եթե այն չափից ավելի է բարձրանում, ջերմիջեցնող եւ հակաբորբոքային միջոցներ խմել: 

Գրիպի պրոֆիլակտիկայի համար բժիշկը խորհուրդ է տալիս պատվաստում անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է