• Latest news

Փարքինսոնի հիվանդությունը հնարավոր կլինի ախտորոշել արյան անալիզի օգնությամբ

21 ապրիլի, 2016  11:52

Ավստրալիայի La Trobe University համալսարանի հետազոտողները մշակել են արյան հազվագյուտ անալիզ, որի օգնությամբ Փարքինսոնի հիվանդությունը կարելի է ախտորոշել վաղ փուլերում: Նոր թեստը կարող է արյան բջիջների մետաբոլիզմում հայտնաբերել այնպիսի խանգարումներ, որոնք բնորոշ են այդ հիվանդությամբ տառապողներին:

Հիմա Փարքինսոնի հիվանդության բացահայտման համար օգտագործվում է զանազան մեթոդների մի ամբողջ համալիր: Ճշգրիտ ախտորոշումը սովորաբար հաջողվում է միայն հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորումից ու այդ ախտանշանների բոլոր մյուս հնարավոր պատճառների բացառումից հետո:

Այս պահին Փարքինսոնի հիվանդության բուժման արդյունավետ ձեւեր չկան, դրա համար էլ կարեւոր է ոչ միայն արդյունավետ դեղերի որոնումը, այլեւ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը: Ժամանակին սկսված ֆիզիոթերապիան ու մի շարք դեղերի ընդունումը որոշ դեպքերում կօգնի կանխել կամ առավելագույնս հետաձգել հիվանդության առաջխաղացումը:

Փոլ Ֆիշերը ու նրա գործընկերները մշակած նոր թեստի օգնությամբ հնարավոր կլինի հիվանդությունը շատ շուտ ախտորոշել, դեռ մինչեւ դրա ախտանշանների դրսեւորումը: Թեստի օգնությամբ կարելի է հայտնաբերել մետաբոլիզմի փոփոխությունը միտոխոնդրիաներում՝ Փարքինսոնի հիվանդությամբ մարդկանց մոտ այդ բջջային կառուցվածքները մի քանի անգամ ավելի ակտիվ են աշխատում, քան առողջ մարդկանց մոտ:

Գիտնականները արդեն իրենց մշակումը հաջողությամբ փորձարկել են 38 կամավորների վրա, որոնցից 29-ը հիվանդ էին Փարքինսոնի հիվանդությամբ: Առայժմ սակայն նրանք չեն կարող համոզված լինել, որ միտոխոնդրիաների հիպերակտիվությունը բնորոշ է միայն Փարքինսոնի հիվանդությամբ մարդկանց ու չի հանդիպում նեյրոդեգեներատիվ այլ հիվանդություններով, օրինակ Ալցհեյմերի հիավնդությունով տառապող մարդկանց մոտ:

Հետազոտողների կարծիքով, կլինիկական պրակտիկայում թեստը հնարավոր կլինի օգտագործել ոչ շուտ քան հինգ տարի հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել