• Latest news

Զիկա վիրուսն ուսումնասիրում են 3D-տպիչով տպագրված մինիուղեղի վրա

25 ապրիլի, 2016  22:32

Johns Hopkins University-ի գիտնականները փորձում են պարզել, թե Զիկա վիրուսն ինչ եղանակով է հարձակվում զարգացող սաղմի գլխուղեղի բջիջների վրա: Այդ նպատակով նրանք  3D տպիչով տպագրված մինիուղեղ են օգտագործում: 

Հուո-լի Մինգը եւ հետազոտական խմբից իր գործընկերները ուղեղի մինի-մոդել են ստեղծել, որի չափը չի գերազանցել քորոցի գլխի չափը եւ որը նմանակել է սաղմի գլխուղեղը հղիության առաջին եռամսյակում: Այդ մինիուղեղի օգնությամբ հետազոտությունները կարողացել են հետեւել, թե վիրուսն ինչպես է հարձակվում նյարդային նախաբջիջների վրա` խախտելով գլխուղեղի հետագա զարգացումը: 

Հետագայում հեղինակները հետազոտություններ են կատարել ավելի խոշոր մոդելների վրա, որոնք համապատասխանել են սաղմի գլխուղեղին հղիության երկրորդ եռամսյակում: Վիրուսը ոչ միայն վնասում էր նյարդային նախաբջիջները, այլեւ ազդում էր հասուն նեյրոնների վրա, եւ այդ ամենը հանգեցնում էր ուղեղի զարգացման դանդաղելու եւ կեղեւի ձեւավորման խանգարման: 

Հիշեցնենք, որ միայն վերջերս է հաստատվել կապը Զիկա վիրուսի եւ միկրոցեֆալիայի միջեւ: Գիտնականները վաղուց էին ենթադրում, որ միկրոցեֆալիայի եւ Զիկա վիրուսի միջեւ կապ կա, սակայն դա վերջերս է ապացուցվել: Ավելին,  ցույց է տրվել, որ վիրուսը կարող է նաեւ այլ խախտումներ առաջ բերել, որոնց թվում են վիժումը եւ մահացած երեխայի ծնունդը:  

Այդ հետազոտության մասին պատմում է Cell ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել