Ֆրանսիայում մահացել է Իզաբել Դինուարը, որն աշխարհում առաջին մարդն է դարձել, որին դեմքի հյուսվածքներ են փոխպատվաստվել:
43-ամյա Իզաբելին դեմքի փոխպատվաստում էին արել այն բանից հետո, երբ նրան դաժանորեն կծել էր լաբրադորը: Վիրահատությունը կատարվել էր 2005 թվականի նոյեմբերին:
Հաղորդագրության մեջ ասված է, որ 2016 թվականի սկզբին կնոջ մոտ հյուսվածքների պոկում է տեղի ունեցել: Figaro-ն գրում է, որ բացի այդ, կնոջ մոտ քաղցկեղի երկու տեսակ է ախտորոշվել:
Իզաբել Դինուարը մահացել է այս ամռանը` փոխպատվաստումից 11 տարի անց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր