• Latest news

Հայաստանում այսօր 78 հազար շաքարախտով հիվանդ է գրանցված

14 նոյեմբերի, 2016  16:46

Այսօր Հայաստանում գրանցված է 78.000 շաքարախտով հիվանդ: 2015 թվականին երկրում գրանցվել է այս հիվանդության մոտ 7800 նոր դեպք: Դիսպանսեր հսկողության տակ գտնվող շաքարախտով հիվանդների թիվն ամեն տարի միջինը 5 հազար հիվանդով աճում է: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Շաքարախտով հիվանդացածությունն այսօր աճում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Սակայն աճում է նաեւ հիվանդության հայտնաբերումը: Դրան են նպաստում սքրինինգային ծրագրերը, որոնց թվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի շրջանակներում 2015-2016 թվականներին արյան մեջ գլյուկոզայի մակարդակի 303 հազար թեստ է կատարվել: Այս թեստերի արդյունքում հիվանդներից 7.4 տոկոսի մոտ գլյուկոզայի բարձր մակարդակ է հայտնաբերվել, եւ նրանք ուղարկվել են հետագա հետազոտության:

Շաքարախտը կարող է չդրսեւորվել երկար ժամանակ, այդ պատճառով շատ հիվանդներ դրա մասին բավական ուշ են իմանում, երբ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակն արդեն անոթները լրջորեն վնասում է: Շաքարախտի վաղ ախտորոշումը չափազանց կարեւոր է այն արդյունավետ բուժելու համար, որը մարդուն օգնում է պաշտպանվել հիվանդության բարդություններից:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ 1-ին տեսակի շաքարախտով բոլոր հիվանդները պետպատվերի շրջանակում են ինսուլին ստանում: Ինչ վերաբերում է 2-րդ տեսակի շաքարախտին, նրանց համար պետությունը դեղորայքի 80 տոկոսն է ապահովում, սակայն այսօր աշխատանքներ են տարվում բոլոր դեղամիջոցները 100 տոկոսով ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել