• Latest news

Ինչ պետք է իմանալ վիտամին K2-ի մասին

19 ապրիլի, 2014  22:26

Լավ առողջությունը կապված է մեր ամբողջ օրգանիզմի բջիջներում տեղի ունեցող քիմիական եւ կենսաբանական բազմաթիվ ռեակցիաների ընդհանրության հետ:

Մենք գիտենք, որ վիտամինները օրգանիզմին անհրաժեշտ են սննդանյութեր հասցնելու, ոսկրերի կառուցման, սրտի առողջության ամրապնդման եւ ուղեղի ու նյարդային համակարգի գործունեությունն ապահովելու համար: «Այն ժամանակ, երբ մեզանից մեծամասնությունը գիտի A,B,C,D եւ E վիտամինների մասին, ես կուզենայի ձեզ պատմել մոռացված վիտամինի՝ վիտամին K2-ի մասին»,- ասում է առողջապահության միջազգային գիտական ֆոնդի նախագահ եւ գիտական կոորդինատոր, փիլիսոփայության դոկտոր Կատարժինա Մարեշչը, հաղորդում է Fox News-ը:

1.Առողջ ոսկրերի կառուցում

Վիտամին K2-ը պատկանում է մենախինոն սննդանյութերի ընտանիքին, որոնք օգնում են օրգանիզմին յուրացնել կալցիումը՝ ոսկրերի կառուցման համար: Մարդկային կմախքը անընդհատ վերակառուցվում է, եւ գրեթե յուրաքանչյուր 7 տարի անց ամբողջությամբ վերափոխվում:

Ոսկրային հյուսվածքի վերակառուցման համար անհրաժեշտ ամենակարեւոր սպիտակուցներից մեկը կոչվում է օստեոկալցին, եւ նրա ճիշտ գործունեության համար անհրաժեշտ է վիտամին K2:

2. Արյունատար անոթների կալցիֆիկացիա

Եվ ավելին, այն ժամանակ երբ վիտամին K2-ը օգնում է կապել կացիումը մեր ոսկրային կառույցներում, այս սննդանյութը միաժամանակ իջեցնում է նաեւ կալցիումի կուտակումը: Չափից դուրս կալցիֆիկացիան մեծացնում է արյունատար անոթների կոշտությունը եւ փխրունությունը, երբեմն խանգարելով դեպի սիրտ արյան առողջ հոսքը:

3. Ում է անհրաժեշտ վիտամին K2-ը

-Երեխաներ. ոսկրերն ավելի ինտենսիվ են աճում եւ զարգանում մանկական եւ դեռահաս տարիքում:

-40-ն անց տղամարդիկ եւ կանայք: Ոսկրային հյուսվածքի խտությունն իր բարձրակետին է հասնում 20-30 տարեկանում, իսկ 40-ից հետո սկսում է անկում ապրել:

4. Վիտամին K2-ի հարուստ աղբյուրներ

Վիտամին K2-ը բնական տեսքով պարունակվում է կենդանական ծագման բազմաթիվ մթերքներում՝ մսում, պանրում եւ ձվում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել