• Latest news

Փրկենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն նախարարի կամայականություններից. հայտարարություն

12 հուլիսի, 2018  17:35

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ»  բժշկական կենտրոնի աշխատակիցները ttps://www.change.org կայքում հայտարարություն են տեղադրել, որով սթափության կոչ են անում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով ԲԿ տնօրեն Արա Մինասյանին։

«Երեւանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ  բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու  բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը», – ասվում է հայտարարության մեջ։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է