Բջջանյութի օգտագործումը տարիների ընթացքում օգնում է նվազեցնել կաթնասունների ուղեղում բորբոքային գործընթացների ռիսկը, պարզել են Իլինոյիս (ԱՄՆ) համալսարանի գիտնականները: Մարդու դեպքում դա կարող է նվազեցնել Ալցհեյմեր հիվանդության եւ այլ կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրությունում:
Հայտնի է, որ բջջանյութը, որը պարունակվում է բանջարեղենում, մրգերում, ընկույզներում, լոբազգիներում, շիլաներում եւ հացում, նպաստում է ստամոքսում օգտակար միկրոֆլորայի աճին:
Մանրէները վերամշակում են սննդի բաղադրիչները, որոնք չեն մարսվում մարդու ֆերմենտների կողմից եւ արտադրում են կարճ շղթայական ճարպաթթուներ, այդ թվում` բուտիրատ:
Հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են մկներին, որոնց բաժանել են խմբերի՝ կերում սննդային մանրաթելերի մասնաբաժնին (բարձր կամ ցածր) եւ տարիքին համապատասխան:
Մասնագետները գնահատել են արյան մեջ բուտիրատի մակարդակը, ինչպես նաեւ աղիքներում բորբոքային նյութերի կոնցենտրացիան: Պարզվել է, որ սննդային մանրաթելերի բարձր մակարդակով օրվա սնունդը զգալի բարձրացրել է բուտիրատի մակարդակը եւ ծեր կրծողների աղիքներում բորբոքվածությունը նվազեցրել:
Մասնագետները գնահատել են նաեւ միկրոլոգիայում գեների՝ կենտրոնական նյարդային համակարգի իմունային բջիջների բորբոքային գործընթացների հետ կապված ակտիվությունը: Պարզվել է, որ բուտիրատի ազդեցությամբ նեյրոններին հնարավոր վնաս հասցնող սպիտակուցների քանակը նվազել է:
Գիտնականները կարծում են, որ նման մեխանիզմը գոյություն ունի նաեւ մարդկանց մոտ, սակայն դրա հաստատման համար նոր հետազոտություններ են պետք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր