• Latest news

Յուրաքանչյուր 36 ժամը մեկ Հայաստանում մի կին հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով. փորձագետ

5 հուլիսի, 2019  15:51

Յուրաքանչյուր 36 ժամը մեկ Հայաստանում մի կին հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով: Հուլիսի 5-ին այս մասին հայտնեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը՝ ելույթ ունենալով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման միջազգային փորձին նվիրված քննարկման ժամանակ:  Միջոցառումն անցկացվում է Հայ բժիշկների V միջազգային կոնգրեսի շրջանակում:

Նա նշեց, որ Հայաստանում 2017 թվականին գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 նոր դեպք (56 տոկոսը՝ III-IV փուլերում), իսկ 2018-ին՝ 228 (58 տոկոսը՝ III-IV փուլերում): Այս հիվանդությամբ հիվանդների առավել մեծ թիվը բաժին է ընկնում 44-59 տարեկան կանանց: Ընդ որում՝ հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղով  հիվանդացությունն աճել է: Այսպես՝ եթե 1985 թվականին այս ցուցանիշը 100 հազար կանանց հաշվարկով կազմում էր 9.5, ապա 2017-ին՝ 16.6, իսկ 2018-ին՝ 14.5:

Բադալյանը տեղեկացրեց, որ ամեն տարի գրանցվում է քաղցկեղի այս տեսակի հետեւանքով մահվան շուրջ 100 դեպք: «Կարելի է ասել, որ յուրաքանչյուր 36 ժամը մեկ Հայաստանում մի կին հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով»,- հայտնեց նա:

Հայաստանում 2017-ից 2019 թվականն ընկած ժամանակահատվածում մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութ է ստացել 9013 մարդ, որից 6129-ը 14-15 տարեկան անձինք են: 2017-2018 թվականներին պատվաստվածների թիվը կազմել է 1547, իսկ ընթացիկ տարում՝ 7466, ինչը, փորձագետի խոսքով, վկայում է այս պատվաստանյութի հանդեպ բնակչության վստահության բարձրացման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել