Վիետնամի բնակչուհիների համար գետում լողալը չափազանց տհաճ հետեւանքներով է ավարտվել:
The Daily Mail-ը հաղորդում է, որ կանայք, որոնց անունները չեն նշվում, աչքերում ցավի գանգատներով դիմել են բժիշկներին: Հետազոտությունը պարզել է, որ պատճառը կենդանի մակաբույծ որդերն են, որոնց երկարությունը կազմել է 5 սմ: Արդյունքում պացիենտների աչքերից հատուկ ապակյա գործիքի օգնությամբ տասնյակ որդեր են հանել:
Նշվում է, որ մակաբույծ որդերը չափազանց վտանգավոր են: ԱՀԿ-ն հաղորդում է, որ աղքատության պայմաններում ապրող մարդիկ առավել շատ են վարակվում հելմինտային ինֆեկցիաներով:
Դրանք մասնավորապես կարող են ներքին արյունահոսություն, դիարեա եւ մարսողության խանգարումներ առաջացնել: Ընդ որում մակաբույծ որդերը կարող են տարածվել ներքին օրգաններում՝ միզապարկում, երիկամներում, լյարդում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր