Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել քնի տեւողության եւ հաջող ձեռներեցության միջեւ:
Հետազոտության առաջատար հեղինակ Ջեֆ Գիշը նշում է. «Ձեռներեցների համար որակյալ քունն ավելի կարեւոր է, քանի որ ուղղակիորեն ազդում է նրանց հաջողության վրա»:
Հետազոտությանը ներգրավվել են աշխարհի տարբեր երկրներից 700 ձեռներեցներ: Փորձի համար գիտնականները պատրաստել են մի քանի բիզնես գաղափարներ եւ փորձարկվողներին խնդրել գնահատել դրանց պոտենցիալ հեռանկարայնությունը: Ընդ որում՝ կամավորները պետք է մեկ օրում ուսումնասիրեին երեք նախագիծ: Պարզվել է, որ նրանք, ովքեր լիարժեք չեն քնել, կարող էին չնկատել խոստումնալից նախագիծը:
Այնուհետեւ բզնես գաղափարներին ծանոթանալու համար ձեռներեցներին տրամադրվել է մի քանի շաբաթ, ընդ որում՝ նրանք պետք է մանրամասն հայտնեին իրենց քնի ռեժիմի մասին: Պարզվել է, որ նրանք, ովքեր քնին օրական 7 ժամից ոչ պակաս են հատկացրել, մեծ ճշգրտությամբ էին որոշում ամենաշահեկան նախագծերը: Ավելի քիչ ժամ քնած բիզնեսմենները դրված խնդիրը զգալիորեն վատ են հաղթահարել:
Այսպիսով, քնի պակասը աղավաղում է բիզնես գաղափարի կոմերցիոն ներուժի մասին պատկերացումները:
Հետազոտության արդյունքներով գիտական աշխատանքը հրապարակվել է Journal of Business Venturing պարբերականում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր