• Latest news

Կորոնավիրուսը բազմանում է ոչ միայն թոքերում, այլ նաեւ վերին շնչուղիներում եւ աղիների մեջ. Nature

4 ապրիլի, 2020  19:53

Նոր կորոնավիրուսը բազմանում է մարդու օրգանիզմում ոչ միայն թոքերում, այլեւ վերին շնչուղիներում եւ աղիների մեջ: Այս մասին ասված է գերմանացի եւ բրիտանացի գիտնականների նոր համատեղ ուսումնասիրության մեջ, որը դեռեւս գրախոսում չի անցել եւ ուղարկվել է Nature ամսագրում հրապարակման համար:

Հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19-ի 9 դեպք: Այս հիվանդներից յուրաքանչյուրի խորխում կորոնավիրուս է գտնվել, ընդ որում, դրա պարունակությունը հատկապես բարձր է եղել հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում:

Հետաքրքիր է, որ SARS-CoV-2-ով վարակված հիվանդի մոտ վերին շնչուղիներում եւ թոքերում SARS-CoV-2-ի տարբեր շտամեր են գտնվել, ինչը ցույց է տալիս դրանց անկախ զարգացումը միմյանցից: Ընդ որում, մեզն ու արյունը SARS-CoV-2-ի դրական արդյունք երբեք ցույց չեն տվել:

Ըստ մասնագետների` SARS-CoV-2-ի առկայությունը վերին շնչուղիներում նպաստում է հիվանդության թույլ դրսեւորմամբ հիվանդներից վարակի անտեսանելի փոխանցմանն առողջներին:

«COVID-19-ը կարող է դրսեւորվել որպես վերին շնչուղիների մեղմ հիվանդություն: Վիրուսի ակտիվ վերարտադրությունը վերին շնչուղիներում ապագայում COVID-19-ի զսպման պոտենցիալ հնարավորություն է ներկայացնում»,- նշվում է հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել