Նախաճաշից առաջ սուրճը կարող է բացասաբար ազդել գլյուկոզայի մետաբոլիզմի վրա: Այս մասին հաղորդվում է British Journal of Nutrition-ում հրապարակված հետազոտության մեջ:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, շատերն առավոտյան սուրճ են խմում մինչ ինչ-որ այլ բան անելը, հատկապես եթե գիշերը լավ չեն քնել: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան դատարկ ստամոքսով սուրճ խմելը պոտենցիալ վտանգավոր կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ՝ այն մարդկանց մոտ, ովքեր նախաճաշից առաջ են սուրճ խմում, խանգարվում է գլյուկոզայի մետաբոլիզմը:
Նոր ուսումնասիրությանը մասնակցել է 29 երիտասարդ: Նրանցից յուրաքանչյուրն անցել է երեք փորձ:
Ամեն անգամ մասնագետները ստուգել են մասնակիցների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը այն բանից հետո, երբ նրանք խմել են քաղցր ըմպելիքը, որը կալորիաներով համապատասխանել է միջին նախաճաշին:
Մեկ գիշեր վատ քնից հետո գիտնականները հետազոտության մասնակիցների մոտ գլյուկոզայի մետաբոլիզմի վատթարացում չեն հայտնաբերել՝ այն եղել է այնպիսին, ինչպես նորմալ քնից հետո:
Եթե մասնակիցները վատ քնից հետո նախաճաշից կես ժամ առաջ սուրճ են խմել, նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ուտելուց հետո բարձրացել է 50%-ով` համեմատած այն օրերի հետ, երբ առավոտը սուրճով չի սկսվել:
Մասնագետների խոսքով, սուրճի հետ կապված որոշակի պարադոքս կա: Մի կողմից, բնակչության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա օգտագործումը բարենպաստ է ազդում առողջության վրա: Միեւնույն ժամանակ, որոշ գիտական աշխատանքներ կոֆեինը կապում են ինսուլինի հանդեպ հյուսվածքների կայունության զարգացման հետ (սա 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի գործոն է):
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծանր գիշերից հետո սուրճը լուծում է հոգնածության խնդիրը, բայց կարող է ստեղծել մեկ այլ խնդիր՝ նվազեցնել նախաճաշի հետ ստացված գլյուկոզայի հանդեպ օրգանիզմի հանդուրժողականությունը: Գիտնականների կարծիքով, գլյուկոզայի մետաբոլիզմի խանգարման հավանականությունը ավելի քիչ կլինի սուրճը նախաճաշից հետո խմելու դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր