• Latest news

Բժիշկները հեռացրել են պացիենտի ոտքի կեսի չափով 5 կիլոգրամանոց ուռուցք

6 ապրիլի, 2021  12:35

Ռուս բժիշկները հաջողությամբ հեռացրել են ահռելի լիպոսարկոման, որը պացիենտի ոտքի կեսի չափի էր: Ուռուցքը կշռում էր 5 կգ եւ խանգարում էր պացիենտի նորմալ քայլելուն: Այս մասին հայտնում է Znak.com-ը՝ վկայակոչելով մարզային առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Սվերդլովի մարզից պացիենտի ոտքի վրա 5 տարի առաջ հայտնվել էր առաջին «ելունդը»: Բայց այն տղամարդուն չէր անհանգստացնում, ում անունը չի հրապարակվում, եւ նա բժիշկներին չի դիմել:

Ռուսաստանցին ավելի ուշ սկսել է տուն կառուցել, ինչի պատճառով հիվանդանոց այցելությունը շարունակ հետաձգվել է: Որոշ ժամանակ անց ենթամաշկային ճարպային բջջանյութում առաջացած բարորակ լիպոման վերածվել է չարորակ լիպոսարկոմայի եւ սկսել է ակտիվորեն աճել, ի հայտ է եկել մետաստազների սպառնալիք:

Հետազոտելուց հետո վիրահատելու որոշում է ընդունվել: Նորագոյացությունը չէր տարածվել անոթների վրա եւ գրեթե չէր աճել մկանային հյուսվածքի մեջ, եւ այն 1,5 ժամում հեռացրել են: Պացիենտը հիմա կարող է նորմալ քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել