• Latest news

Կարո՞ղ են արդյոք սենյակային ճանճերը կորոնավիրուս տեղափոխել

30 ապրիլի, 2021  19:12

Տնային ճանճերը կարող են դյուրընկալ լինել կորոնավիրուսի նկատմամբ եւ կրում են այն 24 ժամվա ընթացքում, վկայում են երկու նոր հետազոտությունները:

Medportal.ru-ի փոխանցմամբ` տնային ճանճերը (musca domestica) կարող են մարդուն եւ կենդանիներին մինչեւ 250 մակաբուծային, վիրուսային եւ բակտերիալ վարակ փոխանցել:

Kansas State University-ի եւ Agricultural Research Service-ի գիտնականները երկու լաբորատոր փորձ են կատարել` գնահատելու ճանճերի զգայունությունը կորոնավիրուսի նկատմամբ: Առաջին հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է միջատների` շրջակա միջավայրի եւ պաթոգենի հավելմամբ կաթի միջոցով SARS-Cov-2-ով վարակվելու հնարավորությունը: Դրանից հետո գիտնականները նմուշներ են վերցրել այն մակերեսներից, որոնց կորոնավիրուսի ազդեցության տակ գտնվող ճանճերը շփվել են, եւ փորձարկել ենք դրանք ՊՇՌ թեստի օգնությամբ:

Պարզվել է, որ բոլոր նմուշները վիրուսային ՌՆԹ են պարունակում: Վարակված ճանճերով կոնտեյներից վերցված երկու քսուքներում պաթոգենի հետքեր են հայտնաբերվել հավաքումից 24 ժամ անց:

Սակայն այդ արդյունքները չեն նշանակում, որ տնային ճանճերը վտանգ են ներկայացնում մարդկանց կամ կենդանիների համար: Ինչպես Verywell Health կայքին հայտնել են հետազոտության հեղինակները, չնայած լաբորատոր միջավայրը մոտ էր իրական միջավայրի պայմաններին, սակայն փորձերը չեն իրականացվել տներում եւ բնակարաններում: Բացի այդ, ճանճերը կարող են փոխանցել միայն SARS-Cov-2-ի ՌՆԹ-ն, որն ինքնին վարակիչ չէ:

«Եվ առհասարակ, իրական կյանքում որքա՞ն հաճախ եք հանդիպում այնպիսի իրավիճակի, երբ կորոնավիրուսը պարունակվում է կաթում, իսկ ճանճը լողանում է դրանում: Ես դրանով ընդհանրապես չէի անհանգստանա », - ասաց Ջոն Հոփքինսի առողջության անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ամեշ Ադալյան:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել