• Latest news

Շներին համբուրելը օգտակար է առողջության համար

23 մարտի, 2015  15:33

Կենդանիներին՝ մասնավորապես շներին համբուրելը կարող է օգտակար լինել մարդու օրգանիզմի համար, նշում են Արիզոնայի համալսարանի մասնագետները: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Մասնագետների խոսքով՝ «համբույրի» ընթացքում մարդը կենդանուց պրոբիոտիկներ է ստանում (օգտակար բակտերիաներ), որոնք ամրապնդում են իմունային համակարգը եւ դրական անդրադառնում մարսողության վրա: Այս եզրակացությանն են եկել գիտնականները 50 կամավոր եւ նրանց չորքոտանի ընկերներին ներառող հետազոտությունից հետո: Նշենք, որ բոլոր կենդանիները հետազոտությանը մասնակցածների հետ ապրում էին կես տարուց ոչ պակաս:

Պարզվել է, որ կենդանու եւ մարդու օրգանիզմներում կան միեւնույն բակտերիաները, որոնք մարդկանց դեպքում պրոբիոտիկների դեր են խաղում: Բոլոր կամավորների մոտ նկատվել է մարսողական համակարգի աշխատանքի բարելավում: Գիտնականները պարզել են նաեւ, որ այս կերպ ամրապնդվում է նաեւ երեխաների իմունիտետը, որոնց մոտ նվազում է տարբեր ալերգիաներ ձեռք բերելու հավանականությունը՝ ասթման ներառյալ:

Ստացած տվյլաների հիման վրա բժիշկները պատրաստվում են եւս մեկ հետազոտություն անցկացնել, որը թույլ կտա պարզել, ինչպես են կենդանիները անդրադառնում 50-անց մարդկանց առողջության (նաեւ հոգեկան առողջության) վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել