• Latest news

Էբոլայից ավելի սարսափելի առեղծվածային հիվանդությունը 14 մարդու կյանք է խլել Նիգերիայում

20 ապրիլի, 2015  10:42

Վերջին 10 օրերի ընթացքում գիտությանն անհայտ հիվանդությունը 14 մարդու կյանք է խլել Նիգերիայում՝ փոքրիկ Օնդո նահանգում:  Որոշ մարդկանց խոսքով՝ այս հիվանդությունը նույնիսկ ավելի սարսափելի է, քանի Էբոլան: Այս պահին Նիգերիայի իշխանությունները փորձում են պարզել այս հիվանդության պատճառը եւ որեւէ միջով գտնել՝ դրա տարածումը կանխելու համար:

Նահանգի առողջապահության գործերով կոմիսար Դայո Ադեյանջուն հայտնեց, որ առայժմ հիվանդության մասին հայտնի է միայն մեկ բան՝ դա Էբոլան չէ: Հիվանդությունը Էբոլայի հետ որեւէ ընդհանուր ախտանիշ չունի, այն ախտահարում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը: Առայժմ հայտնի չէ նաեւ, հիվանդությունը ինֆեկցիոն բնույթ ունի թե ոչ եւ ինչպես է այն տարածվում:

Այս պահին հիվանդության զոհերի անալիզներն ուսումնասիրվում են Լագոս քաղաքի լաբորատորիայում, որտեղ մասնագետները հույս ունեն պարզել հիվանդության բնույթը: Նիգերիայի իշխանությունները դիմել են նաեւ ԱՀԿ-ին:

Նահանգի առողջապահության գործերով կոմիսարը կոչ է անում բոլորին ուշադիր լինել եւ հայտնել տարօրինակ հիվանդությունների մասին, ինչպես նաեւ ոչ մի դեպքում չդիպչել մահացածների մարմիններին: Այժմ անհայտ այս հիվանդությամբ ախտահարվածները, որոնց թիվը ստույգ հայտնի չէ,  գտնվում են Իրելի General Hospital-ում: Վերջինիս աշխատակիցները կրում են նույն այն պաշտպանիչ հանդերձանքը, որը նախատեսված է Էբոլայի համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել