Ձեռքերի հաճախակի լվացումը առաջին տեղում է եղել հարբուխի կանխարգելման հարցում, ասել է հետազոտության ղեկավար, Կանադայի Ալբերտայի համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, դոկտոր Մայքլ Ալլանը: Հետազոտողները նաեւ դիտարկել են ցինկի հավելումների արդյունավետությունը այդ հիվանդությունների կանխարգելման համար, ինչպես նաեւ հակաայտուցային եւ ցավազրկող միջոցները՝ դրանց բուժման:
Ցինկի հավելումները եւս օգնում են երեխաներին խուսափել հարբուխից, դրանք կարող ենօգնել նաեւ մեծերին, ասում է Ալլանը, բայց զգուշացնում է, որ ցինկը չի կարելի կանոնավոր օգտագործել , այն կարող է սրտխառնոց եւ բերանի տհաճ համ առաջացնել:
Ալլանի թիմն ուսումնասիրել է հարյուրավոր հրապարակված հետազոտությունների արդյունքները՝ գտնելու համար հարբուխի բուժման եւ կանխարգելման լավագույն մեթոդները: Նրանց ենթադրությունները հրապարկվել են CMAJ (Canadian Medical Association Journal) ամսագրում, հաղորդում է Newsmax Health-ը:
Որոշ տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ յոգուրտների մեջ պարունակվող լավ մանրէները՝ պրոբիոտիկները, օգնում են կանխարգելել հարբուխը:
Հարբուխի բուժման համար հակահիստամինային դեղամիջոցներն իրենք իրենցով անօգուտ են, բայց օգնում են հակաայտուցային կամ ցավազրկող միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում, կամ երկուսի հետ միասին, բայց այս համատեղ օգտագործումը թույլատրելի է միայն 5 տարեկանից բարձր երեխաների եւ մեծահասակների համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր