Foxnews.com-ը ներկայացնում է 6 խորհուրդ այն մարդկանց, ովքեր մարզասրահում մարզվելը որոշել են փոխարինել մաքուր օդին մարզվելով:
1.Նախապատրաստվեք
Համոզվեք, որ Ձեր սպորտային կոշիկների, հագուստի ու մնացած պարագաների հետ ամեն ինչ նորմալ է և դրանք պատրաստ են օգտագործման:
2. Խուսափեք գերհոգնածությունից
Անկախ այն հանգամանքից, Դուք պատրաստվում ենք զբոսնել թե հեծանիվ քշել, պետք չէ գերլարվել և առաջին շաբաթվա ընթացքում չափից շատ մարզվել:
3. Վերցրեք ընկերոջը
Ընկերների հետ մարզվելը կարող է ավելի դրական արդյունքներ արձանագրել: Ինչպես նաև ժամանակին տուն վերադառնալ:
4. Ճիշտ մարզվեք
Սովորական մարզումների ժամանակ մարդն անընդհատ կրկնում է նույն վարժությունները: Իսկ ահա ճիշտ մարզումը ենթադրում է պլանավորված ու ճշգրիտ սահմանված ծանրաբեռնվածություն: Մարզումների ծրագիրը պետք է հնարավորինս շատ փոխել: Դա ոչ միայն թույլ կտա չձանձրանալ, այլ նաև դրական արդյունքներ կապահովի:
5. Մի մոռացեք քաղցի մասին
Վերցրեք Ձեզ հետ որևէ ուտելու բան: Կարելի է նույնիսկ վերցնել ավելի շատ, քան պետք է՝ ընկերներին հյուրասիրելու համար:
6. Մի մոռացեք անվտանգության մասին
Փողոցում մարզվելիս պետք չէ մոռանալ սեփական անվտանգության մասին, և օրինակ, բարձր երաժշտություն լսել ականջակալներով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր