Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության ամերիկյան վարչությունը հավանություն է տվել հատուկ փչովի գնդի կիրառմանը` որպես ճարպակալման բուժման հնարավոր միջոց:
Գունդը մտցնում են հիվանդի ստամոքսի մեջ էնդոսկոպի միջոցով ու այնուհետեւ փչում են, ինչի արդյունքում ստամոքսի տարողունակությունը զգալիորեն նվազում է, եւ մարդն արդեն ավելի քիչ քանակության սննդից է իրեն հագեցած զգում: Իսկ դա էլ իր հերթին օգնում է արդյունավետորեն պայքարել շատակերության դեմ:
Բուժակարգը համարվում է հեշտ եւ քիչ ինվազիվ: Ճիշտ է , հիվանդին այնուամենայնիվ ցավազրկում են, բայց ընդամենը երեսուն րոպեով: Այդ փուչիկը կարելի է համարել նաեւ հաջող այլընտրանք գաստրոշունտավորմանը, որի դեպքում ստամոքսի մի հատվածը մշտապես կարում են վիրահատական ճանապարհով: Սա ավելորդ քաշի դեմ պայքարի խիստ արմատական միջոց է, որը, լինելով լիարժեք վիրահատություն, բազմաթիվ վտանգներ է պարունակում` այդ թվում հետվիրահատական վարակների զարգացման, արյան վարակման, նաեւ քաշի սրընթաց կորստի, ինչը կարող է նույնիսկ անորեքսիայի պատճառ դառնալ: Իսկ ստամոքսում փուչիկ տեղադրելն, ի տարբերություն լիարժեք վիրահատությունների, նման վտանգավոր հետեւանքների չի հանգեցնում:
Ուշագրավ է , որ շատ տարիներ առաջ հենց Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության ամերիկյան գործակալությունն էր հավանություն տվել մեկ այլ նմանատեսակ սրվակային սարքի` դարձյալ ավելորդ քաշի դեմ պայքարի նպատակով, սակայն այն դադարեցին օգտագործել դեռ 1992 թ, քանի որ մտավախություններ կային, որ այն կարող է պայթել ու արգելափակել անոթները: Իսկ ներկա նորամուծությունը առավել անվտանգ է համարվում, քանի որ այն ստեղծողները հաշվի են առել իրենց նախորդների բոլոր սխալները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր