Գուան-Հաո Պանը ՝ Թայվանի Թայբեյի ազգային տեխնոլոգիական համալսարանի ուսանողը, մշակել է Love Guide կոչվող նոր պահպանակներ՝ կրեատիվ փաթեթավորումով, որի օգնությամբ շատ ավելի հեշտ կլինի ընտրել ճիշտ չափսը:
Պահպանակները հասանելի են հինգ տարբեր չափսերով, որոնք տեղադրված են համապատասխան փաթեթավորումների մեջ. վարունգ՝ ամենափոքրը, գազար, բանան, շաղգամ ու ցուկկինի: Տղամարդը կարող է ընտրել պահպանակի ճիշտ չափսը ՝ պարզապես ձեռքի մեջ սեղմելով այդ փաթեթը ու համեմատելով այն իր սեփական առնանդամի չափի հետ:
Ուսանողի գյուտը պետք է, որ շատերին ուրախացնի, քանի որ հետազոտությունների համաձայն, տղամարդկանց ավելի քան 60 տոկոսը սխալ է ընտրում պահպանակի չափսը: Անհարմարությունից բացի դա ավելացնում է պահպանակի սահելու կամ էլ պայթելու հավանականությունը:
Գուան Հաո Պանը ասում է, որ նման պահպանակները կարելի է վաճառվել նաեւ ավտոմատներում, որպեսզի դրանք խանութից կամ էլ դեղատնից գնելիս հաճախորդները չամաչեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր