• Latest news

Ի՞նչ կապ կա սոլյարիի եւ անկանոն սեքսի միջեւ

2 մարտի, 2014  11:01

Սոլյարի այցելող դեռահասները, ամենայն հավանականությամբ, այլ վնասակար սովորություններ եւս ունեն, ասված է նոր հետազոտության մեջ:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հետազոտողները (CDC) պարզել են, որ սոլյարի այցելելը կապված է բարձր դասարանցիների շրջանում հարբեցողության, սեքսի եւ քաշի կարգավորման ոչ անվտանգ մեթոդների հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ամերիկյան բժշկական ասոցիացիան եւ Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան վերջերս հանդես եկան սոլյարիում արեւայրուքի դեմ:

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 2009 եւ 2011թթ. ԱՄՆ-ում բարձր դասարանցիների շրջանում նրանց վնասակար սովորությունների վերաբերյալ կատարված հարցումների արդյունքները: 2009-ին դեռահասների 16%-ը խոստովանել է, որ սոլյարի է այցելել, իսկ 2011-ին՝ 13 %-ը:

Ինչ վերաբերում է վնասակար սովորություններին՝ պարզվել է, որ սոլյարի այցելող դեռահասները խմել են, սեքսով զբաղվել եւ օգտվել քաշի կարգավորման ոչ անվտանգ մեթոդներից:

Նույն խմբի աղջիկներն ավելի շատ են թմրանյութ օգտագործել եւ ունեցել անկանոն սեռական կապեր, քան նրանք, ովքեր սոլյարի չեն այցելել: Տղաների շրջանում, որոնք խոստովանել են, որ սոլյարի են այցելում, շատ են եղել ստերոիդների ապօրինի օգտագործման, պարբերաբար ծխելու դեպքերը եւ ինքնասպանության փորձերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել