• Latest news

Տզրուկները կնոջն օգնել են 56 կգ-ով նիհարել եւ մուլտիօրգազմ ապրել (ֆոտո)

30 հունիսի, 2016  22:41

Լոնդոնից երկու երեխաների մայր, 48-ամյա Ալեքսանդրա Բոգատիրյովան պատմել է, թե ինչպես է կարողացել ավելորդ քաշի  զգալի կորուստ ունենալ տզրուկաբուժության օգնությամբ: Տզրուկները կնոջն օգնել են 56 կգ նիհարել: Ավելին, Բոգատիրյովան պնդում է, որ տզրուկները դրական են ազդել նաեւ իր սեռական կյանքի վրա` զգալիորեն մեծացնելով օրգազմների թիվը: 

«Տզրուկներն իմ նիհարելու եւ կյանքում նոր ուրախության գաղտնիքն են,-պատմել է կինը: Դրանք էականորեն բարելավել են իմ կյանքը, ես առաջին անգամ բազմակի օրգազմներ եմ ապրել: Դա ուղղակի հրաշալի է»:

Տզրուկաբուժությունը դարերով օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ կապտուկների, երակների վարիկոզ լայնացման, մկանային ջղակծկումների, օստեոարտրիտի, ինչպես նաեւ մի շարք այլ խանգարումների դեմ պայքարում: 1970-ականներից տզրուկները միկրովիրաբուժության մեջ են օգտագործվում այն հիվանդների շրջանում, որոնք կտրված եւ պոկված վերջույթների վերականգնում են անցել: Տզրուկներն օգնում են ուժեղացնել արյան շրջանառությունը դեպի մարմնի նոր կարված հատվածներ:  

«Ամեն տարի մարդիկ համոզվում են, որ բժշկական տզրուկները զգալի թվով առավելություններ ունեն, իսկ Մեծ Բրիտանիայում գտնվում են բժշկական նպատակներով տզրուկների բազմացման խոշորագույն ֆերմաները,-պատմում է Ալեքսանդրան: Ես  այլեւս ուղղակի չեմ կարողանում ապրել առանց դրանց»:

Կինն այնքան է կապվել տզրուկներին, որ նրանց թույլ է տալիս պառկել իր կրծքին տոքսինների հեռացման համար: Նա դրանց տեղադրում է ոտքերի մատների արանքում արյան շրջանառության բարելավման եւ ավելի որակյալ մատնահարդարման համար: Ինչ վերաբերում է ավելորդ քաշի դեմ պայքարին կամ ինտիմ կյանքի որակի բարելավմանը, դրա համար Ալեքսանդրան տզրուկներին դնում է հետույքին: Նա պնդում է, որ տզրուկները նպաստում են դետոքսիկացիային` բարելավելով իր առողջական ընդհանուր վիճակը: Ինքը` Ալեքսանդրան տզրուկներին «իմ փոքրիկներ» է կոչում, նա դրանց բերանն է դնում լնդերի եւ ատամների մշակման համար, եւ դեմքին` կնճիռների եւ պզուկների դեմ պայքարի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է