• Latest news

Միջերկրածովյան դիետան նվազեցում է կրծքի քաղցկեղի, շաքարախտի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը

25 հուլիսի, 2016  11:57

Ճարպերով հարուստ միջերկրածովյան դիետան նվազեցնում է կրծքի քաղցկեղի, շաքարախտի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Այս մասին հաղորդել են US Department of Veterans Affairs’ Medical Centre-ի մասնագետները:

Նրանց խոսքով՝ գիտնականները տարիներ շարունակ պնդում էին, որ ճարպակալման համաճարակի պատճառը սննդաբաժնում յուղի ավելցուկն էր, բայց իրականում հարցը ոչ այնքան յուղի մեջ է, որքան շաքարի, վերամշակվող մթերքի, հացի եւ մակարոնեղենի չարաշահման:

Ինչպես նշել է Annals of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության հեղինակ Հաննա Բլումբերգը, միջերկրածովյան դիետան կազմված է ձիթապտղի յուղից, մրգից, բանջարեղենից, լոբազգիներից, ձկից եւ ձավարեղենից: Նման սննդաբաժինը, չնայած շատ յուղ է պարունակում, ոչ միայն չի հանգեցնում ճարպակալման, այլեւ առողջության համար օգտակար է, ինչը չես ասի այսօր տարածված ցածրյուղային դիետաների մասին:

Մասնագետի խոսքով՝ ահա արդեն 30 տարի է ԱՄՆ բժիշկները կոչ են անում նվազեցնել յուղի օգտագործումը՝ ընդհանրապես բոլոր տեսակի յուղերի: Սակայն, հակառակ տարածված կարծիքի, ոչ բոլոր յուղերն են վնասակար: Բազմաթիվ յուղեր (առաջին ճզմամբ ձիթապտղի յուղը) եւ օմեգա-3 ճարպաթթուները (ձուկ, ընկուզեղեն), օրինակ, շատ օգտակար են:

Բլումբերգը այս ոլորտում կատարել է մի շարք հետազոտությունների վերլուծություն եւ պարզել է, որ միջերկրածովյան դիետան 57 տոկոսով կրճատում է կրծքի քաղցկեղի վտանգը, 29 տոկոսով ինֆարկտի եւ կաթվածի, 2 տեսակի շաքարախտի վտանգը կրճատում է 30 տոկոսով: Նա ոչ մի կապ չի հայտնաբերել այս դիետայի եւ արյան ճնշման, երիկամների հիվանդության եւ մահացության միջեւ:

Այսպիսով, եթե ցանկանում եք առողջ լինել, Բլումբերգը խորհուրդ է տալիս ուտել հիմնականում ձուկ, բանջարեղեն, միրգ, ձավարեղեն եւ ամեն ինչ պատրաստել ձիթապտղի յուղով: Իսկ ահա վերամշակված մթերքից, շաքարից եւ կարմիր մսից ցանկալի է խուսափել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել