• Latest news

Նոր էնդոպրոթեզները կստեղծվեն ոսկու եւ տիտանի համաձուլվածքից

1 օգոստոսի, 2016  21:40

Ծնկի եւ կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզների պատրաստման համար հատուկ համաձուլվածք է ստեղծվել: Այժմ դրանց ստեղծման համար տիտան է օգտագործվում. այն կենսաբանորեն չեզոք է, ամուր եւ ոչ թունավոր:  Չնայած իր բոլոր առավելություններին, նման պրոթեզներն այնուամենայնիվ կոտրվում են եւ անհրաժեշտ է տեղադրումից  10 տարի անց փոխել դրանք:

Էմիլիա Մորոսանը (Emilia Morosan) Ռայսի համալսարանից (Rice University) եւ իր գործընկերները տիտանի եւ ոսկու համաձուլվածք են մշակել, որը մաքուր տիտանից 4 անգամ ավելի ամուր է: Դրանից պատրաստված պրոթեզներն անհամեմատ ավելի երկար կծառայեն, կարծում են հեղինակները, որովհետեւ այդ նյութն ավելի դիմացկուն է: 

Համաձուլվածքը Ti3Au անվանումն է ստացել եւ տիտանի եւ ոսկու երեքը մեկին հարաբերակցություն է պարունակում:  Այն ստանալը բավականին հեշտ է: Այն իդեալականորեն համապատասխանում է էնդոպրոթեզավորմանը. այս պահի դրությամբ դա հավանաբար ամենաամուր միջմետաղային բաղադրյալ կենսանյութն է բոլոր գոյություն ունեցողների մեջ: 

Ամենայն հավանականությամբ Ti3Au-ի համաձուլվածքից հոդերը հնարավոր կլինի տպել նաեւ 3D տպիչով: Նման տեխնոլոգիան արդեն օգտագործվում է տիտանից հոդերի պրոթեզների ստեղծման համար: Դա թույլ կտա տպել հիվանդին իդեալականորեն համապատասխանող հոդ:   Բժիշկները նախ սկանավորում են հոդը, հետո պոլիստիրոլից մակետ են պատրաստում, իսկ հետո արդեն տպում են մետաղական պրոթեզը, որը տեղադրվում է հիվանդի մարմնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել