• Latest news

Հակաբիոտիկները կարող են երեխաների մոտ սննդային ալերգիա առաջացնել

5 սեպտեմբերի, 2016  16:52

Երեխայի կյանքի առաջին տարում հակաբակտերիալ բուժումը կարող է սննդային ալերգիայի պատճառ դառնա: Նման եզրակացության են հանգել Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականները իրենց նոր հետազոտության արդյունքում, գրում է   New Scientist-ը:

Դեղագործական քոլեջի, Բժշկության  դպրոցի եւ Հանրային առողջապահության Առնոլդ դպրոցի փորձագետները վերլուծել են  2007-ից 2009 թվականների վիճակագրական տվյալները: Նրանք երեխաների մոտ  սննդային ալերգիայի ավելի քան    1500 դեպք են գրանցել եւ գործնականում  6 հազար` առանց դրա:

Հետազոտության արդյունքները մատնանշում են, որ պոտենցիալ կապ գոյություն ունի փոքր տարիքի երեխաների համար հակաբիոտիկների նշանակման եւ երեխաների մոտ սննդային ալերգիայի ախտորոշման աճի միջեւ: 

Այն երեխաները, որոնց կյանքի առաջին տարվա ընթացքում հակաբիոտիկներ են նշանակել, ավելի հաճախ են սննդային ալերգիայի ախտորոշում ունեցել, քան նրանք, ում դրանք չեն նշանակել:  

Գիտական աշխատանքի հիմք են դարձել նախորդ հետազոտությունները, որոնք ցույց են տվել, որ աղիների նորմալ միկրոֆլորան էական նշանակություն ունի օտարածին սպիտակուցների հանդեպ, ինչպիսին սննդամթերքն է, օրգանիզմի հանդուրժողականության զարգացման համար:  

Հաշվի առնելով հետազոտության արդյունքները` գիտնականները եզրակացրել են, որ հակաբիոտիկները հաճախ սխալ են նշանակում վիրուսային վարակների բուժման համար: Հետազոտողները կարծում են, որ բժիշկները պետք է զգույշ լինեն հակաբիոտիկներ նշանակելիս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լինչեպինգի համալսարանի շվեյցարացի գիտնականները գեն են հայտնաբերել, որի   «անջատումը» ալկոհոլիզմի է հանգեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել