• Latest news

Ասթման կապված է աղիքային բակտերիաների հե՞տ

14 հոկտեմբերի, 2016  11:58

Աղիքային բակտերիաները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Allergy and Clinical Immunology-ում:

Մասնագետներն ուսումնասիրել են 1-12 ամսական երեխաների անալիզները եւ հայտարարել, որ մարդու կյանքի առաջին տարին լուրջ ազդեցություն է ունենում իմունային համակարգի զարգացման վրա: Գիտնականների խոսքով՝ ստացված արդյունքները հաստատում են տեսությունն այն մասին, որ աղիքային միջավայրն ազդում է ասթմայի առաջացման վտանգի վրա:

«Կարծում ենք, որ աղիքային բակտերիաների բազմազանությունը նպաստում է լորձաթաղանթի իմունային պաշտպանության ամրապնդմանը: Մեր նոր հետազոտության ընթացքում տեսանք երեխաների մոտ աղիքային բակտերիաների վրա իմունային արձագանքի տարբերությունը, որոնց մոտ ավելի ուշ ալերգիայի նախանշաններ են ի հայտ եկել»,- նշել են հետազոտության հեղինակները:

Գիտնականներն ուսումնասիրել են նմուշներում բակտերիաների կազմը եւ տարբերություն բացահայտել IgA հակամարմինների կենտրոնացման մեջ, որոնք լորձաթաղանթի պաշտպանական մեխանիզմի դեր են կատարում:

Ըստ գիտնականների՝ բակտերիաների տեսակներում հստակ տարբերություններ են նկատվել, որոնց արձագանքել է իմունային պաշտպանությունը, եւ հավելել, որ IgA հակամարմինների ցածր մակարդակ է արձանագրվել այն երեխաների մոտ, որոնց մոտ ասթման զարգացել է կյանքի առաջին յոթ տարիների ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել