• Latest news

Գեր ծնողների երեխաները հաճախ դիաբետ, ասթմա եւ սրտի հիվանդություններ են ունենում

17 հոկտեմբերի, 2016  13:21

Ծնողների ճարպակալումը վտանգավոր է նրանց երեխաների համար: Գեր ծնողներ ունեցող փոքրիկները հաճախ դիաբետ, ասթմա, ուղեղի վնասվածքներ եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ են ունենում: Այս մասին հաղորդել են Մեծ Բրիտանիայի University of Southampton-ի գիտնականները:

200 կնոջ մասնակցությամբ անցկացված հետազոտությունը, որոնց 75%-ը ճարպակալում է ունեցել, ցույց է տվել, որ 80% դեպքերում ճարպակալում ունեցող մայրերի երեխաների մոտ կա՛մ շնչուղիների, կա՛մ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ են եղել:

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ գեր ծնողների երեխաները նույնպես հաճախ ավելորդ քաշ են հավաքում, ինչը հետագայում բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա, մեծացնում մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը:

Մասնագետներն ապագա մայրերին խորհուրդ են տալիս հղիություն ծրագրելիս սկսել սպորտով զբաղվել, կարգավորել սննդակարգը, ամրացնել առողջությունն ու առողջ կենսակերպ վարել:

University of Southampton-ից պրոֆեսոր Մարկ Հենսոնի խոսքով՝ ապագա ծնողները պետք է հասկանան, որ առողջ կենսակերպն առողջացնում է ոչ միայն իրենց, այլեւ իրենց ապագա երեխաներին: Եվ եթե նրանց չեն հուզում սեփական առողջությունն ու ֆիզիկական վիճակը, ապա դրան պետք է հասնեն գոնե իրենց երեխաների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել