• Latest news

Ուշագնացություններից հետո մեծամասամբ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն չկա․մասնագետ

17 հոկտեմբերի, 2016  22:25

Ուշագնացություններից հետո դեպքերի 90 տոկոսում ախտորոշման համար լրացուցիչ հետազոտությունների, համակարգչայաին տոմոգրաֆիայի ու էլեկտրասոմատոգրաֆիայի անհրաժեշտություն չկա՝ անամնեզի տվյալները կարող են բավարար լինել, որպեսզի ընտանեկան բժիշկը հասկանա ուշագնացության պատճառը։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասել է բժիշկ Գեւորգ Օբայանը ընտանեկան բժիշկների World collage of GP ասոցացիայից (Մեծ Բրիտանիա):

Նրա խոսքով յուրաքանչյուր հինգերորդ մարդ կյանքում առնվազն մեկ անգամ ուշագնաց է լինում ու դեպքերի մեծ մասում նման ուշագնացության պատճառը պարզ է՝ օրինակ մարդը կարող է կորցնել գիտակցությունը կտրուկ նվազած ճնշման պատճառով, ոտքի վրա երկար կանգնելու, տոթ տարածությունում գտնվելու, սթրեսի, լարվածության կամ վախի պատճառով։ Հաճախ նման ուշագնացությունները երիտասարդների հետ են պատահում։ Ավելի տարեց մարդկանց մոտ ուշագնացության պատճառը կարող է լինել որոշ դեղերի ընդունումը, դրանց չափաբաժնի չարաշահումը կամ սխալ համադրությունը։

Ընտանեկան բժիշկը, ինչպես նշեց մասնագետը, կարող է պարզել, թե ինչ պայմաններում է հիվանդը ուշագնաց եղել, ունի արդյոք նա հիվանդություններ, որոնք կարող էին ուշագնացության պատճառ դառնալ, արդյոք նա ընդունում է դեղեր, որոնք կարող էին նման կողմնակի ազդեցություն տալ։

Եթե իմանալով այդ ամենը ու զննելով հիվանդին, ընտանեկան բժիշկը չի կարողանում պարզել ուշագնացության պատճառը, կամ էլ որեւէ լուրջ բան է կասկածում, նա հիվանդին ուղարկում է հետագա հետազոտության կամ էլ նեղ մասնագետի՝ օրինակ նյարդաբանի մոտ։ Իսկ եթե որոշի, որ դա «սովորական» ուշագնացություն էր, լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա, առավել եւս որ դրանք սովորաբար նաեւ թանկարժեք են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել