• Latest news

Հավի ձուն զգալիորեն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը

19 հոկտեմբերի, 2016  23:49

Սննդակարգում ներառված հավի ձուն կանանց մոտ զգալիորեն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մթերքն ավելի քան 12 հիմնական վիտամին է պարունակում, այդ թվում՝ B, A, E, K խմբի վիտամիններ, իսկ D վիտամինի պարունակությամբ զիջում է միայն ձկան յուղին:

Բավական ցածր կալորիականություն ունենալով (100 գրամ մթերքում` շուրջ 150 կկալ), դրանք մեր օրգամիզն ապահովում են կոբալտով, մագնեզիումով, բորով, պղնձով: Այս մասին գրում է ամերիկյան The Health Essentials ամսագիրը:

Համեմատաբար վերջերս ամերիկյան դիետոլոգները հավի ձվի մասին եւս մեկ փաստ են պարզել: Դեղնուցը, որը, ինչպես հաճախ ենթադրում են, «վնասակար» խոլեստերին է պարունակում, չափավոր օգտագործման դեպքում՝ օրական մեկ ձու, կնոջ օրգանիզմին Օմեգա-6 է մատակարարում:

Այդ նյութերը կրճատում են օրգանիզմում էյկոզանոիդների քանակությունը, որոնք բորբոքային գործընթաց են առաջացնում, իսկ դեղնուցում առկա խոլեինը նպաստում է բջիջների արագ վերականգնմանը:

Ձուն օգտակար է նաեւ հղի եւ կերակրող մայրերին, ինչպես նաեւ կանանց, ովքեր հղիություն են ծրագրում, քանի որ դրանք ֆոլաթթու են պարունակում (B9 վիտամին), որը կարեւոր դեր է կատարում բջիջների արտադրության գործում, օգնում է երեխայի ճիշտ կազմավորմանն ու պաշտպանում է կնոջ առողջությունը:

Դեռեւս 2003 թվականին գիտնականները պարզել էին, որ դեռահասության շրջանում մեծ քանակությամբ ձվի, բանջարեղենի եւ մանրաթելերի օգտագործումն աղջիկների մոտ 18%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Երկու տարի անց գիտնականների մեկ այլ խումբ էլ պարզել է, որ շաբաթական առնվազն 6 ձու օգտագործող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազում է 44%-ով՝ ի տարբերություն այն կանանց, ովքեր շաթաբական 2 ձվից պակաս են ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել