• Latest news

Կոնտակտային ոսպնյակները կօգնեն հետեւել շաքարախտով հիվանդների օրգանիզմում գլյուկոզայի մակարդակին

4 նոյեմբերի, 2016  23:09

Oregon State University-ի գիտնականները հատուկ կոնտակտային ոսպնյակներ են մշակում շաքարախտով հիվանդների համար: Ոսպնյակները հագեցած կլինեն թափանցիկ, տեսողությանը չխանգարող սենսորով, որը հիվանդների արցունքահեղուկում կանոնավոր կերպով կչափի գլյուկոզայի մակարդակը՝ նրանց ազատելով օրական մի քանի անգամ արյան անալիզ կատարելու անհրաժեշտությունից:

Ոսպնյակները կկարողանան ստացած տեղեկությունները իրական ժամանակահատվածում փոխանցել ինսուլինային պոմպին, որը կարգավորում է արյան մեջ ինսուլինի մատակարարումը: Այդպիսով, սենսորն ու պոպմը միասին կաշխատեն՝ ինչպես արհեստական ենթաստամոքսային գեղձը: Սենսորը նաեւ կարող է գլյուկոզայի մակարդակի մասին տեղեկություն հաղորդել հիվանդի սմարթֆոնին, որպեսզի նա (եւ նրա բժիշկները) մշտապես իր վիճակի մասին տեղեկություն ունենա:

Նոր ոսպնյակների հեղինակները ցուցադրել են, որ տվիչն արձագանքել է միայն գլյուկոզայի խտության փոփոխությանը, իսկ հեղուկի մեջ ավելացված այլ կոմպոնենտները նրա աշխատանքի վրա չեն ներգործել:

Գրեգ Հերմանը պարզաբանել է, որ ապագայում այդպիսի սենսորները կարելի է օգտագործել արցունքահեղուկում այլ նյութերին, օրինակ՝ սթրեսի հորմոնին հետեւելու համար: Դրանց օգնությամբ նաեւ կարելի է չափել ուռուցքային կենսամարկերների խտությունը, որն անչափ օգտակար կլինի քաղցկեղն ախտորոշելիս:

Հեղինակների պարզաբանմամբ՝ ոսպնյակի հիմնական կոմպոնենտը հելիումի, ինդիումի եւ ցինկի ամորֆ օքսիդից նանոկառուցվածքային կիսահաղորդիչ սարքն է (IGZO FET), որի արժեքը մեծ չէ, իսկ այն ստանալը դժվար չէ. հետազոտողները սպնյակների սենսորները պատրաստել են կոլոիդային վիմատպության եւ էլեկտրահիդրոդինամիկական տպագրության միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է