• Latest news

Քրքումի երեք օգտակար հատկանիշ

5 նոյեմբերի, 2016  15:40

Քրքումը ոչ միայն համեղ, այլեւ օգտակար համեմունք է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ դրա օգտակար հատկությունների մասին.

Քրքումը հազի ու մրսածության դեմ

Քնելուց առաջ քրքումով լատտե օգտագործելը ոչ միայն ուժեղացնում է քնկոտությունը ու օգնում ավելի հեշտ քնով անցնել, այլեւ օգնում է պայքարել հազի ու մրսածության դեմ։

Մասնագետները խորհուրդ են տալիս քրքումի խտանյութը հավելել մեկ բաժակ եռացող կաթի մեջ։ Ցանկության դեպքում կարելի է ստացված խառնուրդին հավելել մի քիչ շաքար։ Ըմպելիքը պետք է խմել տաք վիճակում, իսկ վրայից ջուր խմել խորհուրդ չի տրվում, քանի որ ջուրը ճնշում է քրքումի ակտիվությունը, որն ունակ է ուժեղացնել ջերմափոխանակությունը։

Քրքումը մարսողական խանգարումների դեմ

Քրքումը սխտորի հետ համադրությամբ կարող է օգնել մարսողական խնդիրների կամ դրա հետ կապված փորացավերի դեպքում։ Հում քրքումը եփեք նույն քանակության սխտորի հետ ու այն սննդի մեջ օգտագործեք փոքր քանակություններով մինչեւ ախտանիշների անհետացումը։

Քրքումը հիվանդ կոկորդի դեմ

Քրքումի թերապեւտիկ ակտիվությունը բացատրվում է հակաբորբոքային բաղկացուցիչներով, դրա համար էլ Հնդկաստանում այդ համեմունքը հաճախ են գործածում կոկորդացավը բուժելու համար։ Մեկ թեյի գդալ քրքումի խտանյութի մեջ լցնում են կես թեյի գդալ սխտորի պաստա ու եւս մեկ թեյի գդալ արմավենու շաքար։ Հետո այդ խառնուրդը մի քիչ տաքացնում են ու օգտագործում օրական երկու անգամ մինչեւ տհաճ ախտանշանների վերացումը։

Նշենք, որ եթե մարսողական խանգարումները, կոկորդացավերը, հազն ու մրսածությունը ժողովրդական միջոցներով բուժումից հետո կարճ ժամանակահատվածում չեն անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի ՝ պարզելու համար այդ խնդիրների պատճառը։ Հնարավոր է այդ ախտանշանների ետեւում այլ հիվանդություններ են թաքնված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել