• Latest news

Իսրայելցի գիտնականները խորհուրդ են տալիս ընթրիքին մակարոնեղեն ուտել

24 նոյեմբերի, 2016  21:06

Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս ընթրիքին ածխաջրերով հարուստ սնունդ օգտագործել, քանի որ դա պաշտպանում է չափից ավելի ուտելուց եւ օգնում պահպանել սլացիկ կազմվածքը: Մասնավորապես, նրանց կարծիքով, օգտակար է ընթրիքին մակարոնեղեն կամ ձավարեղեն ուտել:

Գիտնականների կարծիքով՝ ընթրիքին սպագետի, ձավարեղեն կամ կարտոֆիլ ուտելն օգնում է հաջորդ օրվա ընթացքում կայուն հագեցվածության զգացողություն պահպանել եւ սուր քաղց չզգալ: Բացի այդ, նման սննդակարգն օգնում է նվազեցնել դիաբետի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

Հետազոտության ընթացքում իսրայելցի մասնագետները 78 ոստիկանների երկու խմբի են բաժանել, որոնք կես տարի շարունակ հատուկ սննդակարգի են հետեւել: Առաջին խմբի կամավորներն ընթրիքին ածխաջրերով հարուստ սնունդ են օգտագործել, երկրորդ խմբի մասնակիցները հետեւել են ստանդարտ դիետոլոգիական սննդակարգի՝ գիշերը հրաժարվելով ածխաջրերից:

Փորձի մասնակիցների առողջական վիճակին հետեւելու արդյունքում նրանց հորմոնալ ակտիվության մեջ յուրահատուկ փոփոխություններ են նկատվել: Երեկոյան ածխաջրեր օգտագործած կամավորների մոտ օրվա ցերեկային ժամերին ակտիվացել է լեպտին հորմոնը, որը կարգավորում է էներգափոխանակումն ու ճնշում ախորժակը: Նրանք նաեւ տեղեկացրել են, որ օրվա ընթացքում քաղց չեն զգում եւ ավելի դյուրին են կարգավորում իրենց սննդակարգը:

Արդյունքում առաջին խմբի կամավորների մոտ քաշի նվազում է նկատվել, հյուսվածքներում էլ՝ ճարպի պարունակության նվազում: Բացի այդ, դիետայի ընթացքում նրանց արյան մեջ ադեպոնեկտինի մակարդակը բարձրացել է, ինչը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը: Նրանք բոլոր ցուցանիշներով առաջ են անցել ընթրիքին ածխաջրերից հրաժարված իրենց գործընկերներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել