• Latest news

Սոյան եւ տոֆուն կարող են նվազեցնել տղամարդկանց հայրանալու հնարավորությունը

28 դեկտեմբերի, 2016  14:39

Բուսակերների դիետան, որը մեծ քանակությամբ տոֆու եւ սոյայից այլ մթերքներ է պարունակում, կարող է վտանգավոր լինել տղամարդու առողջության համար։ Այդ մթերքները վատացնում են սերմնահեղուկի որակը՝ նվազեցնելով տղամարդկանց  հայրանալու շանսերը։ Այս մասին նախազգուշացնում են Վալենսիայի համալսարանի գիտնականները։

Սոյան մսի եւ անգամ կաթնամթերքի գլխավոր փոխարինողն է բուսակերների սննդակարգում։ Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ սոյայի մեջ առկա ֆիտոէստրոգենները վնասում են սպերմատոզոիդներին, կրճատում նրանց շարժման արագությունը, ինչպես նաեւ մեծացնում անհամաչափ քանակությամբ քրոմոսոմներով բջիջների քանակը։ Այդ բոլոր գործոնները բացասաբար են ազդում բեղմնավորման վրա։

Ի սկզբանե գիտնականներն ուզում էին ուսումնասիրել տղամարդկանց պտղաբերության վրա, այսպես կոչված, էնդոկրին խախտիչները, որոնց թվին է դասվում, օրինակ, տխրահռչակ բիսֆենոլ A-ն, որն հաճախ է հանդիպում պլաստիկից իրերի մեջ։ Սակայն երկու տարի շարունակ 25 կամավորների սննդակարգի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաբացասական ազդեցությունը հենց սոյայի օգտագործումից հետո է նկատվում։

Իսպանացի գիտնականների եզրակացությունները գիտական հանրության կողմից թերահավատորեն են ընդունվել, քանի որ դրանք վերաբերում են մեծ թվով բուսակերների։ Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Ալան Փեյսին հայտնել է, որ հետազոտությանը մասնակցել է միայն 25 մարդ, ուստի դրա արդյունքները դժվար թե կարելի է համոզիչ ու հուսալի համարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել