• Latest news

5 առավել օգտակար ընկույզները

4 հունվարի, 2017  19:23

Ընկույզի բոլոր տարատեսակները մեծ քանակությամբ կալորիա են պարունակում՝ 100 գրամում մոտ 500 կկալ: Չնայած դրան, ընկույզն առողջությանը շատ օգտակար է, քանի որ օրգանիզմի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ նյութեր է պարունակում:

NEWS.am Medicine-ը ներկայացնում է առողջությանն առավել օգտակար ընկույզի մի քանի  տեսակներ:

Հունական ընկույզ

Հունական ընկույզը գրեթե 70 տոկոսով ճարպերից է կազմված, բայց այդ ճարպերը չհագեցված են եւ առողջությանն օգտակար են: Հունական ընկույզը հարուստ է նաեւ վիտամիններով, հանքանյութերով, օրգանական թթուներով եւ բջջանյութով:

Այս ընկույզն օգնում է նյութափոխանակության ախտանիշի, սիրտ-անոթային խնդիրների եւ տիպ 2 շաքարախտի կանխարգելմանն ու բուժմանը: Բացի այդ, հակաբորբոքային նյութերը առանձնահատուկ դեր ունեն առողջ ոսկորներ ունենալու համար, նպաստում են քաշի կորստին եւ ճարպակալման կանխարգելմանը: Ընկույզում պարունակվող հակաօքսիդանտները նվազեցնում են քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում՝ շագանակագեղձի եւ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Նուշ

Նուշն օգտակար է հիպերտոնիայի, ճարպակալման, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, ասթմայի, թոքաբորբի եւ այրոցի դեպքում: Դրանից բացի, քաղցը նուշը խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում աթերոսկլերոզի բուժման միջոց է համարվում:

Պնդուկ

Պնդուկը պարունակում է յուղ, օրգանական թթուներ, սպիտակուցներ, В1, В2, В6, Е վիտամիններ եւ մեծ քանակով օգտակար հանքանյութեր՝ կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ցինկ եւ երկաթ:

Պնդուկն օգտակար է ճարպակալման կանխարգելման համար, շաքարախտի, քրոնիկական հոգնածության, վարիկոզի եւ զարկերակային հիպերտենզիայի դեպքում:

Գետընկույզ

Գետընկույզը լավ է ազդում հյուսվածքների ֆունկցիայի վրա, նպաստում է բջիջների աճին եւ թարմացմանը:  Այն օգտագործվում է որպես լեղազատման միջոց: Կարծիք կա, որ գետընկույզը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը, բարձրացնում է պոտենցիան եւ լիբիդոն:

Կեշյու

Կեշյու ընկույզն ամրացնում է իմունային համակարգը, օրգանիզմում կարգավորում է փոխանակության պրոցեսները, թեթեւացնում է անեմիայով, փսորիազով եւ սրտային հիվանդություններով տառապողների վիճակը:

Հետաքրքիր է, որ կեշյուն ճարպեր ավելի քիչ է պարունակում, քան մյուս ընկույզները (հունական, նուշ, գետընկույզ), իսկ օգտակար նյութեր՝ ավելի շատ: Կեշյուն մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, օսլա, սննդային մանրաթելեր, В խմբի, РР եւ Е վիտամիններ է պարունակում: Պարունակում է նաեւ հանքանյութեր՝ կալցիում, կալիում, երկաթ, պղինձ, ցինկ, մանգան եւ սելեն: Կեշյուն պարունակում է նաեւ Օմեգա-3 հագեցած ճարպաթթուներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է