• Latest news

Գիտնականները հերքել են հոգեկան հիվանդների վտանգավորության մասին կարծիքը

5 ապրիլի, 2017  18:56

Հասարակության շրջանում այն կարծիքն է արմատավորած, որ հոգեկան խանգարումներով մարդիկ կարող են մյուսների համար վտանգավոր լինել: Իրականում պարզվել է, որ միայն որոշ հիվանդություններ են բերում նրան, որ մարդը բավականին վտանգավոր է դառնում:

Բազելի համալսարանի հետազոտողները նշել են, որ հոգեկան խանգարումներով տառապող մարդիկ իրականում հասարակության համար այնքան վտանգավոր չեն, որքան շատերն են կարծում:

Իրականում միայն որոշ հիվանդությունների դեպքում է, որ մարդիկ չեն կարող կառավարել իրենց էմոցիաներն ու վարքը: Իսկ հիվանդությունների մեծ մասն իրականում վտանգավոր է միայն իրենց հիվանդների համար, քանի որ հանգեցնում է անհատականության կործանման եւ դիվանդագին վիճակների: Գիտնականների խոսքով՝ այս պատճառով մարդիկ պետք է վերանայեն հիվանդ մարդկանց նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Հոգեբանները նշում են, որ հոգեկան հիվանդներն ավելի հաճախ իրենք են սաստիկ տառապում եւ անհարմարավետություն զգում:

Գիտնականները նշում են, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ պետք է դիմեն բժշկի օգնությանը, քանի որ ճիշտ ընտրված բուժումը կարող է անհարմարավետությունը նվազագույնի հասցնել եւ մարդուն օգնել մյուսների հետ շփվել ու հասարակության մեջ նորմալ գործել, իսկ ռեցիդիվների թիվը նվազագույնի հասցնել եւ կյանքն ավելի լավը դարձնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել