Ավստրալացի գիտնականները թեստ են ստեղծել, որը կարող է որոշել, թե որ հիվանդի մոտ գրիպը մահացու վտանգավոր բարդությամբ կզարգանա, օրինակ՝ թոքաբորբով:
Սա թույլ կտա մարդկանց նախապես անհրաժեշտտ օգնություն ցույց տալ եւ կանխել մահվան ելքը, հայտարարել են Ուեսթմիդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները:
«Գրիպը կարող է ընդհանուր առմամբ առողջ մարդուն սպանել ուժերի ծաղկման շրջանում: Ոչ մեկը չի կարող ասել, թե հվանդներից ում մոտ է առկա թոքաբորբի մեծ հավանականություն, եւ արդյունքում ով կարող է մահանալ»,- Sydney Morning Herald-ը մեջբերել է հետազոտության ղեկավար բժիշկ Բենջամին Թանգի խոսքը:
Նոր թեստը սկզբունքորեն նոր սարքավորում չի պահանջում. անհրաժեշտ է հիվանդի արյան ընդամենը մեկ կաթիլ եւ դրա հետազոտման համար մի քանի ժամ: Արդյունքները 91 տոկոսով ճշգրիտ են:
Թեստը, որը ստացել է High-risk Influenza Screen Test (HIST) անվանումը, կարող է համաճարակների ժամանակ կյանքն էապես թեթեւացնել, երբ գիտնականները չեն հասցնում գրիպի վիրուսի նոր շտամների դեմ փրկարար պատվաստանյութեր մշակել:
«Թեստը համապատասխանում է գրիպի ցանկացած ինֆեկցիային, որովհետեւ պարզում է, թե օրգանիզմն ինչպես է արձագանքում վիրուսին, այլ ոչ թե վիրուսի տեսակը»,- նշել է Թանգը: Օրգանիզմը ծանր ինֆեկցիան ետ մղելուն պատրաստելու համար հիվանդի արյան մեջ բիոմարկեր է առանձնացվում՝ IF127 գենը, որն էլ հենց կարելի է հավաստանշել HIST-ի օգնությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ գրիպի սեզոնային համաճարակների հետեւանքով ամեն տարի աշխարհում 250-500 հազար մարդ է մահանում: HIST-ն արդեն արտոնագրվել է Ավստրալիայում: ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Չինաստանում արտոնագիրը ներկայում քննարկվում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր